Ինչպես այսօր հայտնել է տեղի ոստիկանությունը, սպանվածները մահմեդական հովիվների հարձակման զոհն են դարձել։ Գյուղը, որի վրա իրականացվել է հարձակումը, բնակեցված է քրիստոնյաներով։
Վենեսուելայում Պարագվայի դեսպան Վիկտոր Կասարտելին հայտնել է, որ իրեն և իր երեք գործընկերներին հրամայված է երեք օրերի ընթացքում լքել Կարակասը։ Վենեսուելայի իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանել իրենց որոշումը։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախումբը նախազգուշացրել է, որ Սիրիայի տարածքում գտնվում են հարյուրավոր իսլամիստ գրոհայիններ, որոնք պատրաստ են էլ ավելի թեժացնել հակամարտությունն այս երկրում։
Նյու Յորքում տեղի ուՆյու Յորքում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի հեռուստաբանավեճի երկրորդ փուլը։ ԱՄՆ գործող նախագահը և հանրապետական կուսակցության թեկնածուն հեռուստաբանավեճի հենց առաջին րոպեներին սկսեցին թեժ քննարկումները։նեցավ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի հեռուստաբանավեճի երկրորդ փուլը։
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է ինքնալուծարման և 2013թ. հունվարի 22-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Համապատասխան առաջարկով պատգամավորներին էր դիմել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ինքը պատասխանատվություն է կրում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի, այդ թվում՝ Բենգազիի հյուպատոսարանի անվտանգության համար, որտեղ անցած ամիս սպանվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը։
Պորտուգալիայի կառավարությունը հրապարակել է 2013թ. պետական բյուջեի մանրամասները։ Նախագիծը ենթադրում է տնտեսական ամենախիստ միջոցառումները երկրի նորագույն պատմության մեջ։