Այս տարի հայոց լեզվի թեստերը զետեղված են լինելու երեք ժողովածուներում, ի տարբերություն նախորդ տարիների, երբ թեստերն ամփոփված էին մեկ ժողովածուի մեջ: Ժողովածուներից առաջին երկուսն արդեն լույս են տեսել, երրորդը լույս կտեսնի այս շաբաթ: Տեղեկացնենք, որ ժողովածուներից յուրաքանչյուրն արժե 2000 դրամ. ընդհանուր` 6000 դրամ: Գինը հայտնի է, մնում է տեսնել դրանց գիտաուսումնական արժեքը: Ակնհայտ է, որ վերավաճառողների ձեռքին թեստերի ժողովածուները կարժենան նվազագույնը 7000-8000 դրամ: Եթե հաշվի առնենք նաև, որ հայոց լեզվի քննությունը պարտադիր է բոլոր բուհերի գրեթե բոլոր ֆակուլտետների դիմորդների համար, ապա միայն մտովի պետք է պատկերացնել, թե ինչ գումարների մասին է խոսքը:
Այս փաստն արդեն իսկ առաջացրել է դիմորդների ու նրանց ծնողների արդարացի դժգոհությունը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ