Շուտով տասնյակ հազարավոր հայերի նոր տեղահանություններ կլինեն, այս անգամ՝ Լիբանանից. Իսրայելը պատրաստվում է Լիբանանի վրա ցամաքային հարձակման:
Հայերի պատմության մեջ առնվազն վերջին հազարամյակում ամենաշատ հանդիպող երևույթը տեղահանությունը, ունեզրկումն ու սպանդն է:
Հասել ենք 21-րդ դար, սակայն նույն տեմպով, նույն կարճ ուղեղով շարունակում ենք քարշ գալ աշխարհիս վրա: Այսքանից հետո էլ դասեր չենք քաղում. միջին վիճակագրական հայը ունակ չէ գիտակցելու սեփական շահն ու իր սեփական պետությունը զորացնելու կարևորությունը:
Արձանագրում եմ սա մեծ ցավով ու չգիտեմ ինչ անել այս ճշմարտության հետ: Քանզի այս վիճակի հետ համակերպումն անընդունելի է:
Հովհաննես Ավետիսյան