Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Կրիտիկական որոշումների կայացման հարցում ինֆորմացիոն ռեսուրսն անչափ կարևոր է

Կրիտիկական որոշումների կայացման հարցում ինֆորմացիոն ռեսուրսն անչափ կարևոր է
06.08.2024 | 15:53

Ներկայում, աշխարհաքաղաքական տեսակի գոյության պայքարում ռեսուրսներից ամենից արժեքավորներից մեկը ինֆորմացիոն ռեսուրսն է, որը հասանելի է շատ քչերին, այն էլ՝ մասամբ։

Կրիտիկական որոշումների կայացման համար, անհրաժեշտ ինֆորմացիայի գերգաղտնիության պայմաններում, նման ինֆորմացիայի թեկուզ մասնակի իմացությունը կամ հավանականային հավաստիության ինչ-որ ընդունելի սահմաններում խնդրո առարկա ինֆորմացիայի սինթեզը արտակարգ կարևորություն ունեցող գիտական պրոբլեմ է։

Նման ինֆորմացիան կամ դրա, թեկուզ սինթեզի միջոցներով ստացված, մասնակի համարժեքները կրիտիկական բնույթի իրադարձությունների իմիտացիոն մոդելավորման հիմքն են։

Իսկ ինֆորմացիայի նման սինթեզ հնարավոր է միայն մարդկային համակարգերի կյանքի, վարքի ու հարաբերությունների հիմնարար բնույթի աքսիոմատիկ մաթեմատիկական տեսության բազայի վրա։

Նման մաթեմատիկական տեսության որակական ու քանակական ճյուղերի միջոցով մարդկային համակարգերի հարաբերությունների սիտուացիոն անալիզը կարող է ծառայել որպես անհրաժեշտ կրիտիկական ինֆորմացիայի հավանականային սինթեզի համար որպես հիմք։

Իր գաղափարական կողմով ինֆորմացիայի սինթեզի նման մեթոդաբանությունը նման է կապի ու կոմունիկացիայի ոլորտի սինթեզի մեթոդներին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3807

Մեկնաբանություններ