«Պուտինի Ռուսաստանը տեսանելի ապագայում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կլինի Եվրոպայում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելելով, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է «հանգամանորեն համապատասխանեցվի այս իրականությանը»։ Նա կոչ է արել պաշտպանել եվրոպական աշխարհակարգը և Ռուսաստանի դեմ պայքարում ուժեղացնել աջակցությունն ՈՒկրաինային։               
 

Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ պետք չէ ՀՀ-ին զինել

Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ պետք չէ ՀՀ-ին զինել
23.06.2024 | 12:59

Բաքվի բռնապետի քարոզչամքենան լծվել է հայկական կողմի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու գործին։ Անընդհատ հայտարարություններ են տարածում, որ իբր ՀՀ ԶՈՒ-ի ստորաբաժանումները սահմանի այս կամ հատվածում կրակել են։ Եթե մինչ այս Ադրբեջանի նման գործելաոճը պայմանավորված էր բացառապես նախապայմաններ, փաստաթղթային հիմքեր ստեղծելով՝ հնարավոր ագրեսիան արդարացնելու համար, ապա հիմա բոլորովին այլ միտում կա։

Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ պետք չէ ՀՀ-ին զինել, ՀՀ-ի համար կանաչ լույսեր վառել տարբեր պետությունների հետ ռազմական համագործակցության շրջանակներում։

Կարճ ասած, Ադրբեջանը մեզանից փորձում է կերտել մի կերպար, որին զինելը տարածաշրջանում կարող է բերել պատերազմի։ Սա է ողջ ճշմարտություն, ողջ քաղաքականությունը , և որքան էլ ջանում են թաքցնել, այն ակներև է։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3951

Մեկնաբանություններ