Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Արտաքին քաղաքականության մեջ չկա «նեղանալ» կատեգորիա

Արտաքին քաղաքականության մեջ չկա «նեղանալ» կատեգորիա
13.06.2024 | 21:06

Հայաստանը վերածվել է հակապետության։

Բելառուսի վերաբերյալ արված հայտարարությունը դրա վառ դրսևորումներից է։

Բնավ, Մինսկին շատ հարցեր կան։

Սակայն յուրաքանչյուր պրոֆեսիոնալ միջազգայնագետի հայտնի է, որ արտաքին քաղաքականության մեջ չկա «նեղանալ» կատեգորիա։ Պետք է աշխատել այնպես, որպեսզի յուրաքանչյուր հարց լուծվի առնվազն քո շահերը ի նկատի ունենալով։ Դրա համար գոյություն ունի դիվանագիտական կորպուս, որի խնդիրը ոչ թե արտերկրում հովանալն է, այլ համակարգված ու մեթոդական աշխատանք կատարելը։

Թեև դա հնարավոր կլիներ երկու պայմանի ապահովման դեպքում.

1. Արտաքին ու անվտանգային քաղաքականության ռազմավարության առկայություն։

2. Դիվանագիտական համակարգում մասնագիտական դպրոցի պահպանում։

Ակնհայտ է, որ երկու դեպքերում էլ ունենք սնանկ կարգավիճակ։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 3399

Մեկնաբանություններ