Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Արցախի հարցի լուծումը դարձավ դասական օրինակ

Արցախի հարցի լուծումը դարձավ դասական օրինակ
09.11.2023 | 17:18

Երբ իսրայելա-պաղեստինյան հակամարտության առաջին իսկ օրը գրեցի, որ այն լուծվելու է Արցախի օրինակով, գրառումս գրեթե մնաց աննկատ ու չընկալվեց:

Ես ճիշտ էի:

Այո, Արցախի հարցի լուծումը դարձավ դասական օրինակ, և այն կկիրառվի այսուհետ նման հակամարտությունները վերացնելու դեպքում:

Գազայի հարցի տարբերությունն այն է, որ այն իրականացվում է ավելի դաժան ձևով՝ առանց Գազայից դուրս գալու միջանցքի հնարավորության, բնակելի թաղամասերի, հիվանդանոցների համատարած ռմբահարումներով ու խաղաղ բնակչությանը սպանդի ենթարկելով:

Եվ հնարավոր է ընթացքում այն ստանա կրոնական բնույթ, որն արդեն կտանի լուրջ բախումների ու հետևանքների՝ խառնելով ողջ մահմեդական աշխարհը:

Իսկ ողջ աշխարհը, այդ թվում՝ ամեն առիթով մարդու իրավունքների, մարդկային վեհ արժեքների մասին բարբաջողները, շահարկողներն այդ ամենը մեկնաբանում են միայն ու միայն իրենց աշխարհաքաղաքական շահերի պատուհանից նայելով՝ երկակի ստանդարտներով ու կեղծ հարաբերություններով, ձևական հորդորներով ու խաղաղության մասին միայն խոսելով, խոստումներ տալով, քարոզներ կարդալով:

Եթե Արևմուտքը, Իրանը, Ռուսաստանը, թուրքերը խառնվեն այդ ամենին, մենք ոտնատակ կլինենք վերջնականապես:

Հա՛, իսկ երեկ, բնականաբար, Իսրայելը շնորհավորել է Ադրբեջանին՝ «հաղթանակի» կապակցությամբ:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 4767

Մեկնաբանություններ