Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Գնում են Եվրոպա՝ թարմացված առաջադրանքներ ստանալու

Գնում են Եվրոպա՝ թարմացված առաջադրանքներ ստանալու
08.11.2023 | 06:55

Նոյեմբերի 9-ին և 10-ին Բրյուսելում տեղի կունենա «Հայաստանի քաղաքական ապագայի ռազմավարությունը» խորագրով մեծ կոնֆերանս- հանդիպում, որին մասնակցելու են եվրոպացի մի շարք պաշտոնյաներ, նաև ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փորձագիտական դաշտի անվան տակ՝ Դավիթ Սանասարյանը, Ստյոպա Սաֆարյանը, Ռուբեն Մեհրաբյանը, մի խոսքով, ամբողջ արևմտյան քարոզիչների խումբը և բարձրագույն իշխանության տասնյակ պաշտոնյաներ։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը դեռ հաստատված չէ։

Բրյուսելում հանդիպմանը Հայաստանի քաղաքական ապագայի ռազմավարության թեմայով ելույթ կունենա ու ծրագրեր կներկայացնի նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Հիշեցնեմ՝ նա ականատես է եղել 2019-ին Նիկոլի ու նրա մամուլի քարտուղարի մասնակցությամբ խոսակցությանը, որտեղ հստակ նշվել է պայմանավորված պատերազմի մասին։ Հետագայում նույն Լապշինը հրաժարվեց իր խոսքերից, ասելով, թե ինքը այդքան արժեք չունի, որ Հայաստանի իշխանությունն իր հետ նման հարցեր քննարկի։ Հիմա նույն Լապշինը Բրյուսելում է քննարկում ու անգամ առաջարկներ անում Հայաստանի քաղաքական ապագայի մասին։

Մի խոսքով, պատրաստ եղեք, որ նոյեմբերի 9-ից սկսած մի քանի օր Հայաստանի իշխանությունը և նրան սպասարկող արևմտյան քարոզիչները լքելու են մեզ, գնում են Եվրոպա՝ հավանաբար, թարմացված առաջադրանքներ ստանալու։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2676

Մեկնաբանություններ