Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 236-ով՝ հասնելով 164912-ի, գրանցվել է մահվան 14 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 436-ով և հասել 153500-ի, իրականացվել է 2224 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 626377-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3741-ի: Բուժվում է 7671 մարդ։