ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՄԻՊ. Ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայ զինծառայողին, զանգահարել ու այդ մասին հայտնել նրա եղբորը, ապա՝ լուսանկարը համացանցում տեղադրել

ՄԻՊ. Ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայ զինծառայողին, զանգահարել ու այդ մասին հայտնել նրա եղբորը, ապա՝ լուսանկարը համացանցում տեղադրել
19.10.2020 | 13:12

Ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայ զինծառայողին, զանգահարել ու ահայտնել նրա եղբորը, ապա՝ լուսանկարը համացանցում տեղադրել, հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվեց ահազանգ, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել: Անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են.


հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով: Ընդ որում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հայ զինծառայողի եղբայրը, զանգերը կատարվել են իր եղբոր հեռախոսահամարով:
Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս, այդ աշխատանքները շարունակվում են։


Դրանք բոլորը փաստագրված են՝ անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը:

Դիտվել է՝ 3702

Մեկնաբանություններ