Այն պահին երբ մեր Բժիշկները վիրահատում են թշնամի երկրի քաղաքացուն, այդ նույն թշնամին ռմբակոծում է մեր հայրենիքի հոսպիտալները, ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Աշխարհ՝ իրականությունը սա է», - նշել է նա: Ադրբեջանցի զինվորին, որը գերի է վերցվել Արցախի պաշտպանության բանակի կողմից, հայ բժիշկներն ավելի վաղ վիրահատել էին։ Սրան զուգահեռ, երեկ համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են Ադրբեջանի զինծառայողները գնդակահարում հայ երկու ռազմագերիներին։