ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով

Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
21.09.2020 | 13:51

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, հիվանդությունից մահացության ցուցանիշներով: worldometers.info կայքի տվյալներով՝ սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 16 000, մահացության ցուցանիշը՝ 314:


Վերջին տվյալներով՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշները.


1. Հայաստան – 16 000
2. Ռուսաստան – 7560
3. Իրան - 5012
4. Ադրբեջան – 3857
5. Թուրքիա – 3583
6. Վրաստան – 878
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահերի ցուցանիշները.
1. Հայաստան - 314
2. Իրան – 289
3. Ռուսաստան – 133
4. Թուրքիա –89
5. Ադրբեջան – 57
6. Վրաստան – 5


Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով 17-րդն է, մեզ նախորդում են ԱՄՆ-ը, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը, Անդորան:

Դիտվել է՝ 3534

Մեկնաբանություններ