Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Ինչ անել

Ինչ անել
29.05.2020 | 18:29

Ամեն օր ավելի շատ է հանրությունը համոզվում, որ վարակի դեմ իշխանությունն այլևս անզոր է, ոչ մի որոշում, քայլ ազդեցություն չեն թողնում, ամեն օր վարակակիրների թիվը նոր ռեկորդ է սահմանում։ Այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 460 նոր դեպք։ Ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած, 120-ը` մահվան ելքով:


Այս իրավիճակում հանրությունը պիտի առաջնորդվի «եղունգ ունես, գլուխդ քորիր» հայտնի խոսքով։ Այսինքն, ամեն մեկն ինքն է պատասխանատու իրավիճակի համար, չկա վերահսկողություն, իշխանությունը պատասխանատվությունն իր վրայից վաղուց գցել է։
Ի՞նչ անել, վարակը չի նահանջում, խելքը գլխին իշխանություն չկա, իսկ ժողովուրդն ամեն օր սարսափով է հետևում հերթական թվերին, որովհետև դրանք ուղիղ համեմատական են ոչ միայն իր առողջական, այլև տնտեսական վիճակի վատթարացման հետ։

Մնում է հուսալ, որ երկրում կարող ուժերը ի զորու կլինեն իրավիճակը շտկել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ