Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեցցո Պրոդաքշնը ներկայացնում են «Ամանորյա Տոնական Համերգ 2020» ծրագիրը, որին կմասնակցեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր:
Համերգը կկայանա դեկտեմբերի 31-ին Ա. Սպենդիարյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ հյուրերին սպասվում է հեքիաթային ձևավորում, հյուրասիրություն: Համերգի կազմակերպիչները ամեն ինչ արել են, որպեսզի մեր համաքաղաքացիները և քաղաքի հյուրերը այդ օրը իրենց զգան իրական հեքիաթում՝ վայելեն տոնական օրն ու դասական ամանորյա համերգը: