Հնդիկներին և չինացիներին Հայաստան «լցնելու» ծրագիրը «քայլական» իշխանության դավանած գլոբալիզացիայի մեծ ու դավադիր քաղաքականության մեկ սպեկտրն է ընդամենը: Սրանք դեռ ծաղիկներն են: Սկսեցին շա՜տ անմեղ կրթական համակարգի «բարեփոխումից»:
Ի՞նչ է եղել որ. դպրոցներից հանել եկեղեցու պատմություն առարկան, ԲՈՒՀ-երում «ոչ պարտադիր» դարձնել հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության առարկաները: 20 մլն դրամով հովանավորվեց Մել-Մելինե-ի անձնական ողբերգությունը սեռափոխության գովազդի վերածող ֆիլմի նկարահանումը, դա էլ դեռ քիչ էր` իրենց «անձնական պաշտպանության տակ առան Մելին»:
Հարց ունեմ «սահման չճանաչող մարդասերներին». ումի՞ց եք պաշտպանում Հոլանդիայի քաղաքացուն, որի նախկինում նվաճած մարզական բոլոր հաղթանակները, խաբեության պատճառով, միջազգային կառույցները անվավե՞ր են ճանաչել: Ով գիտե` մտքի «հանճարները» վաղն ի՞նչ կարող են հղանալ և անմիջապես լույս աշխարհ բերել: Շատ վտանգավոր ժամանակներում ենք ապրում... Անչափ վտանգավոր է հայի խելացի տեսակը: Մասնավորապես իմ պարագայում` ես դա կաշվիս վրա զգացի: Կորցրի աշխատանքս միայն այն պատճառով, որ իրենցից մեկը չէի, չնայած այն բանին, որ ցանկացած նոր առաջադեմ գաղափարի, կոռուպցիայի, օլիգոպոլ տնտեսության հետևողական, անհաշտ պայքարողն եմ եղել (իմա` 25 տարի ռադիոյում հնչած և պարբերականներում հրապարակված հետաքննական նյութերս, 2002-ին լրագրության այդ տեսակում ստացած «ՎԱՀԱԳՆ» համահայկական մրցանակը): Ինչևէ, Գ. Բաղրամյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի բաջանաղը, «հեղափոխական ալիքի վրա» դարձավ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր նախագահ և հրաժարվեց երկարաձգել իմ աշխատանքային պայմանագիրը:
Ի՞նչ եք կարծում` ով փոխարինեց հանրային կապերի փորձված մասնագետիս և պրոֆեսիոնալ լրագրողիս` ժողովրդի հետ կամուրջ հանդիսացող այդ կարևոր պոստում: Մի երիտասարդ կին` իրենց թիմից, որը շատ լավ յուրացրել էր խարդավանքների արվեստը, փոխարենը անչափ վատ գիտեր մայրենին և իր ամբողջ կյանքում, բացի մեկ-երկու անգամ հեռուստատեսային եթերում երևալուց, մամուլում անգամ մեկ տող չէր գրել, անգամ Ս. Կապուտիկյանի հանրահայտ բանաստեղծությունը չգիտեր:
Սույն տիկինն այժմ ամեն օր անամոթի պես մտնում է իմ աշխատասենյակ` ապականելու այն պայծառ միջավայրը, որը տարիների ընթացքում ստեղծել էր նվաստս, որտեղ բազմաթիվ հեռախոսազանգերի անմիջապես սպառիչ պատասխաններ էին տրվում, որտեղ հարազատի պես ելումուտ էին անում լրագրողները, տրամադրվում էր հավաստի, անպարփակ տեղեկատվություն: Ահա այդ օղակն այսօր «գլխավորում է» պատեհապաշտ, մայրենիից, պրոֆեսիոնալ լրագրությունից ԱՆԱՍԵԼԻ ՀԵՌՈՒ, սակայն «բարետես, երիտասարդ» կնոջ անբովանդակ մի ֆիգուր: Այսքանից հետո ես այլևս որևէ բանի վրա չեմ զարմանում, փոխարենը` ԱՍՏԾՈՒՆ ամեն պահ աղոթելով խնդրում եմ ու պահանջում` ՓՐԿԵԱ ԶՄԵԶ Ի ՉԱՐԷՆ ...
Մարիամ ՍՏԵՓԱՆՅԱՆ