ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀՀ իշ­խա­նու­թ­յու­նը քիչ թե շատ օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի խն­դի­րը լու­ծե­լու հնա­րա­վո­րու­թ­յուն չու­նի

ՀՀ իշ­խա­նու­թ­յու­նը քիչ թե շատ օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի խն­դի­րը լու­ծե­լու հնա­րա­վո­րու­թ­յուն չու­նի
18.10.2019 | 01:15

Ո­րո­շա­կի դա­դա­րից հե­տո, ին­չը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված էր ար­տա­քին քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րով՝ WCIT հա­մաշ­խար­հա­յին հա­մա­ժո­ղով, ԵԱՏՄ գա­գա­թա­ժո­ղո­վով, ո­րոնք հա­յաս­տա­նյան մե­դիա­դաշ­տի և քն­նար­կում­նե­րի գլ­խա­վոր ա­ռանցքն էին դար­ձել, կր­կին ա­ռա­ջին պլան են մղ­վում այն թե­մա­նե­րը, ո­րոնք պետք է թեժ աշ­նան հիմք հան­դի­սա­նա­յին։

Խոսքն ի­հար­կե ա­ռա­ջին հեր­թին վե­րա­բե­րում է Ա­մուլ­սա­րին, ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի, ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի հետ կապ­ված գոր­ծըն­թաց­նե­րին, ինչ­պես նաև՝ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի խնդ­րին։ Թեև ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե սրանք տար­բեր թե­մա­ներ են, սա­կայն շատ դեպ­քե­րում մի­մյանց հետ փոխ­կա­պակց­ված են։
Հե­տաքր­քիր է, որ այս խն­դիր­նե­րից մի քա­նի­սի լուծ­ման բա­նա­լի­նե­րը գտն­վում են երկ­րից դուրս, մաս­նա­վո­րա­պես, նույն Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի հար­ցը Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ փոր­ձաքն­նու­թյան ու­ղարկ­վեց Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղով։ Հայտ­նի է նաև, որ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղով փոր­ձա­գի­տա­կան կար­ծի­քի էր ու­ղարկ­վել նաև ՍԴ-ի հետ կապ­ված հար­ցը։ Միա­ժա­մա­նակ Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րանն էլ ըն­դու­նել է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի կող­մից ՄԻԵԴ ներ­կա­յաց­ված դի­մու­մը՝ Երևան քա­ղա­քի ա­ռա­ջին ա­տյա­նի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նի և Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դի­մում­նե­րի հի­ման վրա Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի կող­մից քն­նու­թյան ըն­դուն­ված գոր­ծե­րով խոր­հր­դատ­վա­կան կար­ծիք ստա­նա­լու հա­մար։


Երբ դի­տար­կում ենք Հա­յաս­տա­նի հա­րա­բե­րու­թյուն­ներն ար­տա­քին աշ­խար­հի հետ, մաս­նա­վո­րա­պես, ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի ներգ­րավ­ման ա­ռու­մով, կա­րող ենք նկա­տել, որ Եվ­րո­պան, եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րը միակ մի­ջազ­գա­յին օ­ղակ­ներն են, ո­րոն­ցից Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ի­րա­կան ֆի­նան­սա­կան ակն­կա­լիք­ներ ու­նեն։ Այդ օ­ժան­դա­կու­թյու­նը գու­ցե շատ մեծ չէ, սա­կայն ե­թե հա­մե­մա­տում ենք Ռու­սաս­տա­նի կամ ա­ռա­վել ևս ԱՄՆ-ի տն­տե­սա­կան ակն­կա­լիք­նե­րի հետ, ա­պա տես­նում ենք, որ եվ­րո­պա­կան ուղ­ղու­թյու­նը ՀՀ ղե­կա­վա­րու­թյան միակ հույսն է մնա­ցել։ Այդ իսկ պատ­ճա­ռով, ինչ­պես վար­չա­պետն էր ժա­մա­նա­կին ա­սել, ա­տամ­նե­րը կրճ­տաց­նե­լով, այ­նուա­մե­նայ­նիվ, փոր­ձում են Եվ­րո­պա­յի հետ քիչ թե շատ հա­մա­ձայ­նեց­նել ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Մա­նա­վանդ, որ Եվ­րո­պան միակ ուղ­ղու­թյունն է, որ­տե­ղից պաշ­տո­նա­պես չեն հայ­տա­րա­րել, որ Հա­յաս­տա­նի, այս­պես կոչ­ված, ժո­ղովր­դա­վա­րա­կան թավ­շյա և ա­նա­րյուն հե­ղա­փո­խու­թյու­նը մեր ներ­քին ապ­րանքն է և ար­տա­քին շու­կա­նե­րում վա­ճառ­վող չէ։ Եվ­րո­պան, ի տար­բե­րու­թյուն Ռու­սաս­տա­նի և ԱՄՆ-ի, նման կոշտ հռե­տո­րա­բա­նու­թյամբ հան­դես չի գա­լիս։


Այս տե­սա­կե­տից գաղտ­նիք չէ, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, ո­րի վա­վե­րաց­ման գոր­ծըն­թա­ցը ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձում էին սկ­սել ամ­ռա­նը, միակ փաս­տարկն է, ո­րի մի­ջո­ցով գոր­ծող կա­ռա­վա­րու­թյու­նը եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րին հրամց­նում է այն գա­ղա­փա­րը, թե Հա­յաս­տա­նում լուրջ տրանս­ֆոր­մա­ցիա­ներ են կա­տար­վել, և հա­սա­րա­կու­թյան աշ­խար­հըն­կալ­ման մեջ ինչ-որ բան է փոխ­վել, ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն էլ եվ­րո­պա­կան լի­բե­րալ ար­ժե­հա­մա­կար­գի կրող­ներն են։ Թեև գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը այս­տեղ էլ ա­ռանձ­նա­պես տար­բեր­վե­լու բան չու­նեն, քա­նի որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան շր­ջա­նա­ռու­թյան մեջ է դր­վել և ստո­րագր­վել է դեռևս նա­խորդ­նե­րի օ­րոք։ Ի վեր­ջո, նա­խորդ­նե­րի օ­րոք է կնք­վել նաև ՀՀ-ԵՄ հա­մա­պար­փակ և ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը։ Նախ­կին­ներն են այդ ա­մենն ա­րել, ան­կախ նրա­նից, թե նույն նախ­կին­ներն այ­սօր ինչ­պես են քար­կո­ծում ի­րենց ստո­րագ­րած Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան՝ ներ­քին քա­ղա­քա­կան կո­նյունկ­տու­րա­յից ել­նե­լով։ Ա­մեն դեպ­քում վար­չա­պետ Փա­շի­նյա­նը հաս­կա­նում է, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան միակ փաս­տարկ­նե­րից է, ո­րով կա­րող է ա­պա­ցու­ցել, որ իր հետ կա­րե­լի է հա­մա­գոր­ծակ­ցել։


Այս ա­ռու­մով ՀՀ վար­չա­պե­տի մոտ ո­րո­շա­կի խն­դիր­ներ ա­ռա­ջա­ցան։ Նույ­նիսկ Ա­մուլ­սա­րի հար­ցը ցույց տվեց, որ այդ լո­կալ բնա­պահ­պա­նա­կան հար­ցը կա­րող է հա­մախմ­բել իր դեմ բա­վա­կա­նին լուրջ ու­ժեր, ո­րոնց դի­մա­կա­յել նա ո՛չ կա­րո­ղա­նում է, ո՛չ էլ ռե­սուրս ու­նի։ Իսկ ե­թե այդ ա­մենն ուղ­ղորդ­ված է լի­նում սո­րո­սյան կենտ­րոն­նե­րից, ա­պա նա միան­գա­մայն ա­նօգ­նա­կան է դառ­նում։ Փա­շի­նյա­նը շատ հս­տակ սկ­սեց հաս­կա­նալ, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան մեծ ցն­ցում­ներ կա­րող է ա­ռա­ջաց­նել, այն շատ ա­վե­լի մեծ հա­սա­րա­կա­կան զանգ­ված­ներ, հա­մա­ժո­ղովր­դա­կան լուրջ ա­լիք կա­րող է բարձ­րաց­նել, քա­նի որ շա­տե­րի հա­մար բա­վա­կա­նին հաս­կա­նա­լի, նուրբ թե­մա է։ Եվ հա­մա­պա­տաս­խան քա­րոզ­չա­կան աշ­խա­տան­քի դեպ­քում, երբ հա­սա­րա­կու­թյու­նը հաս­կա­նա, որ այս փաս­տա­թուղ­թը ե­կե­ղե­ցու, ըն­տա­նի­քի դեմ սպառ­նա­լիք է, կա­րող է հան­գեց­նել ըն­դվ­զում­նե­րի, ու այդ դեպ­քում կոն­վեն­ցիա­յին կողմ սո­րո­սա­կան թևը չի կա­րող փր­կել իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Պա­տա­հա­կան չէ, որ Մայր ա­թոռն ու Ան­թի­լիա­սը բա­վա­կա­նին կոշտ հան­դես ե­կան Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի դեմ ու գու­ցե այդ իսկ պատ­ճա­ռով ար­ժա­նա­ցան Նի­կոլ Փա­շի­նյա­նի կոշտ հա­կազ­դե­ցու­թյա­նը Լոս Ան­ջե­լե­սում՝ սպառ­նա­լով ծն­կի բե­րել հոգևո­րա­կան­նե­րին։
Այդ է պատ­ճա­ռը, որ նա­խա­ձեռ­նե­լով Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը՝ ՀՀ կա­ռա­վա­րու­թյունն ան­մի­ջա­պես կա­խեց այն օ­դում` հաս­կա­նա­լով, որ այն այ­սօր իր լու­ծե­լու խն­դի­րը չէ։ Բայց իշ­խա­նու­թյուն­նե­րը գրե­թե չէին էլ թաքց­նում, որ կոն­վեն­ցիա­յի հար­ցը նրանք կա­րող են սա­կար­կու­թյուն­նե­րի ա­ռար­կա դարձ­նել եվ­րո­պա­ցի­նե­րի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րում։ Սա ՀՀ իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վի ոս­կի ե­րա­զանքն է, և երևի թե շա­րու­նա­կում է մնալ։ ՀՀ ղե­կա­վա­րու­թյու­նը սկ­սեց հաս­կա­նալ, որ ՍԴ-ի շուրջ ճա­կա­տա­մար­տե­րում կարևոր գոր­ծոն է ոչ միայն ՍԴ դա­տա­վոր­նե­րի ա­մուր կեց­ված­քը կամ ներ­քին ընդ­դի­մա­դիր, այ­լընտ­րան­քա­յին քա­ղա­քա­կան ռե­սուրս­նե­րի կոն­սո­լի­դա­ցիան այդ հար­ցի շուրջ, այլև այն, որ այ­նուա­մե­նայ­նիվ, ՍԴ նա­խա­գա­հի թի­կուն­քին կան ար­տա­քին ու­ժեր՝ ի դեմս նույն Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի։


ՀՀ իշ­խա­նու­թյու­նը, սա լավ հաս­կա­նա­լով, փոր­ձում է Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի հետ ո­րո­շա­կի գոր­ծարք­նե­րի գնալ, գո­նե այդ­պի­սով հա­մո­զել նրանց աչք փա­կել թե ՍԴ նկատ­մամբ վար­վող բա­վա­կա­նին կոշտ և շատ դեպ­քե­րում օ­րեն­քի հետ քիչ կապ ու­նե­ցող քա­ղա­քա­կա­նու­թյան վրա, թե ան­ձամբ ՍԴ նա­խա­գա­հի դեմ վար­վող ռեպ­րե­սիա­նե­րի ու ճն­շում­նե­րի հան­դեպ։ Վեր­ջին օ­րե­րին նույ­նիսկ հա­տուկ իշ­խա­նա­կան պատ­վի­րա­կու­թյուն գոր­ծուղ­վեց Վե­նե­տիկ։ Ան­գամ տար­րա­կան մա­նի­պու­լյա­ցիա փոր­ձե­ցին ա­նել՝ ար­տա­հոսք կազ­մա­կեր­պե­լով, իբրև թե իս­կա­պես պայ­մա­նա­վոր­վել են Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի հետ աչք փա­կել ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի չա­րաճ­ճիու­թյան և բիրտ մե­թոդ­նե­րով ՍԴ-ն վե­րաձևե­լու փոր­ձի վրա, ին­չի դի­մաց խոս­տա­նում են ըն­դու­նել Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան։ Սա­կայն ինչ­պես միշտ այս իշ­խա­նու­թյան օ­րոք այդ մա­նի­պու­լյա­ցիա­ներն ըն­դա­մե­նը մի քա­նի օր­վա կյանք են ու­նե­նում։ Այս ա­ռու­մով հատ­կան­շա­կան է ՀՀ ԱԺ նախ­կին փոխ­նա­խա­գահ Ար­փի­նե Հով­հան­նի­սյա­նի ֆեյս­բու­քյան գրա­ռու­մը, ո­րը բա­ցա­հայ­տեց, որ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղովն ի­րա­կա­նում պա­տաս­խա­նել է, թե Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան չի հա­կա­սում մար­դու ի­րա­վունք­նե­րին, սահ­մա­նադ­րու­թյա­նը, ի­րա­վա­կան որևէ նոր­մի, բայց փաս­տաթղ­թի վա­վե­րաց­նել-չվա­վե­րաց­նե­լու հարցն ի­րա­կա­նում ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի խն­դիրն է։ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը միա­ժա­մա­նակ շեշ­տել է, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան ոչ մի կապ չու­նի ՍԴ դա­տա­րա­նի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հետ։ Կր­կին վե­րա­հաս­տատ­վեց (գրե­թե պաշ­տո­նա­պես), որ ՍԴ ան­դամ-դա­տա­վոր տեր­մի­նո­լո­գիան ամ­բող­ջո­վին բա­ռա­խաղ է, և ար­դեն գոր­ծող դա­տա­վոր­նե­րը մինչև ի­րենց պաշ­տո­նա­վար­ման ա­վար­տը պետք է աշ­խա­տեն, ան­կախ նրա­նից` ան­դա՞մ են կոչ­վել, թե՞ դա­տա­վոր։ Ինչ վե­րա­բե­րում է ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ՍԴ ան­դամ­նե­րին ներ­կա­յաց­ված գոր­ծար­քին, ըստ ո­րի ա­ռա­ջար­կում էին վեր­ջին­նե­րիս վայր դնել լիա­զո­րու­թյուն­նե­րը, փո­խա­րե­նը ա­պա­հո­վել ցմահ աշ­խա­տա­վարձ ու թո­շակ, ա­պա եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղովն ըն­դգ­ծեց, որ ե­թե ան­գամ նման դեպ­քեր ար­ձա­նագր­վեն, ա­պա պետք է մի­միայն կա­մա­վոր լի­նեն և այն էլ ան­հա­տա­կան, ոչ թե կո­լեկ­տիվ հայ­տե­րով։


Ըստ էու­թյան, գո­նե այս փու­լում իշ­խա­նու­թյուն­նե­րը գոր­ծարք չկա­րո­ղա­ցան կն­քել Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի հետ՝ միա­ցյալ Եվ­րո­պան Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն ու ան­ձամբ Հրայր Թով­մա­սյա­նին չհանձ­նեց իշ­խա­նու­թյուն­նե­րի հո­շոտ­մա­նը։ Մյուս կող­մից էլ նշե­ցին, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան միան­գա­մայն ըն­դու­նե­լի փաս­տա­թուղթ է՝ դր­դե­լով ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­րա­գաց­նել դրա վա­վե­րա­ցու­մը։ Ստաց­վեց հա­կա­ռակ ար­ձա­գան­քը. փա­շի­նյա­նա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը չկոր­զեց այն, ինչ ու­զում էր, բայց նաև կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման գոր­ծըն­թա­ցը սկ­սե­լու հա­վա­նու­թյուն ստա­ցավ։ Իսկ սկ­սել չեն կա­րող, քա­նի որ ու­նեն հան­րա­յին լայն զանգ­ված­նե­րի հա­կազ­դե­ցու­թյու­նը։ Սա պայ­թյու­նավ­տանգ թե­մա է, ո­րը կա­րող է հան­գեց­նել զանգ­վա­ծա­յին լուրջ ըն­դվ­զում­նե­րի, ու դժ­վար է ա­սել, թե ին­չի դա կա­րող է բե­րել։ Ինչ­պես Ա­մուլ­սա­րի պատ­մու­թյու­նը ցույց տվեց, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գա­ցու­մը կա­րող է հան­գեց­նել վար­չա­պե­տի վար­կա­նի­շի կտ­րուկ անկ­ման, և նման պա­րա­գա­յում միշտ հայ­տն­վում են այն ա­ռաջ­նորդ­նե­րը, ո­րոնք սո­վո­րա­բար լց­նում են վա­կուու­մը։


Այս­պի­սով՝ ՀՀ իշ­խա­նու­թյու­նը քիչ թե շատ օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի խն­դի­րը լու­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նի։ Եվ այժմ ամ­բողջ իշ­խա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան ու ի­րա­վա­բա­նա­կան թի­մը գլուխ է կոտ­րում, թե ինչ պետք է ա­նեն, որ­պես­զի հնա­րա­վո­րինս ա­նաղ­մուկ ա­զատ­վեն գոր­ծող ՍԴ-ից։ Բո­լո­րը հաս­կա­նում են, որ Եվ­րո­պա­յի հետ բախ­ման գնալն ուղ­ղա­կի անհ­նար է. դա կբե­րի նրան, որ Հա­յաս­տա­նն այլևս լուրջ գոր­ծըն­կեր­ներ, ա­ռա­վել ևս ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի աղ­բյուր­ներ չի ու­նե­նա։
Ա­մեն դեպ­քում ար­դեն իսկ պարզ է, որ իշ­խա­նու­թյու­նը մտա­դիր չէ դա­դար վերց­նե­լու, և այժմ Հրայր Թով­մա­սյա­նի պրոբ­լե­մի լուծ­ման ակ­տիվ փնտր­տուք է գնում։


Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի կող­մից Հրայր Թով­մա­սյա­նի գոր­ծը վա­րույթ չվերց­նե­լու փաս­տը, այ­նուա­մե­նայ­նիվ, անս­պա­սե­լի էր իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վի հա­մար։ Վեր­ջին­ներս ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ հա­մոզ­ված էին, որ ՍԴ-ն գո­նե կսկ­սի գոր­ծի քն­նու­մը, և դա հնա­րա­վո­րու­թյուն կտա ժա­մա­նակ շա­հել և այդ ըն­թաց­քում ճն­շում ի­րա­կա­նաց­նել ՍԴ-ի ան­դամ­նե­րի նկատ­մամբ նույն սցե­նա­րով, ինչ որ ար­վում է Հրայր Թով­մա­սյա­նի և նրա մեր­ձա­վոր շր­ջա­պա­տի նկատ­մամբ։ Սա­կայն ՍԴ-ն այս հար­ցում ա­վե­լի ճար­պիկ և հնա­րա­միտ գտն­վեց՝ այդ­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն չտա­լով վար­չա­պե­տին և նրա թի­մին։ Այս պայ­ման­նե­րում իշ­խա­նու­թյա­նը մնում է եր­կու ճա­նա­պարհ՝ կամ ու­ժա­յին, կամ օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ու­ղին։ Ա­ռա­ջին դեպ­քում թերևս ռե­սուրս­նե­րի պա­կաս է զգաց­վում, իսկ երկ­րորդն ակն­հայ­տո­րեն եր­կա­րա­ժամ­կետ գոր­ծըն­թաց է, իսկ ինչ­պես ցույց է տա­լիս պրակ­տի­կան, Նի­կոլ Փա­շի­նյա­նը կար­ճա­ժամ­կետ, ա­վե­լի շուտ բլիցկ­րի­գնե­րի սի­րա­հար է, և մա­րա­թոնն իր մար­զաձևը չէ։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 6984

Մեկնաբանություններ