«Звезда» հեռուստալիքը «հաշվել է» ռուսական էստրադայի ներկայացուցիչների՝ կենսաթոշակի փողերը: Ամենից «կլորիկ» թոշակառուն Ալլա Պուգաչովան, որ 47 հազար ռուբլի է ստանում:
Բավականին բարձր են ստանում նաև դերասանուհի Սվետլաննա Սվետլիչնայան և հեռուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովը , համապատասխանաբար 50 և 30 հազար ռուբլի:
Անհամեմատ քիչ է ստանում երգչուհի Լոլիտան: «Երկար տարիներ Ուկրաինայում եմ աշխատել, ու աշխատանքային իմ ստաժը նրանք չեն տրամադրում»,- հեռուստաընկերությանն ասել է երգչուհին, որ ընդամենը 6000 ռուբլի է ստանում: