ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռոբերտ Քոչարյանն անուններ տվեց

Ռոբերտ Քոչարյանն անուններ տվեց
17.09.2019 | 22:18

«Եթե դատարանում արհամարհվում է Սահմանադրական դատարանի որոշումը, ապա իմաստ էլ չկա որևէ բան ասելու»,- Մարտի մեկի գործով դատական նիստի ժամանակ ասաց գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը: Նրա փաստաբանները միջնորդեցին դատարանին փոխել Քոչարանի խափանման միջոցը և կիրառել կամ գրավ, կամ էլ ազատազրկման հետ չկապված այլ միջոց: Քոչարյանն ասաց, որ դատախազների և շատերի համար դժվար է հասկանալ, որ ինքն այն մարդը չէ, ով կարող է փախչել: «Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելիս կլինեին: Իմ համար վիրավորական է սա ասել, մարդու կենսագրությունը ավելի շատ բան է ասում մարդու մասին, քան նրա հայտարարությունները»,- ասաց Քոչարյանը: Նա նշեց, որ ամբողջ քրեական գործում իր հետ կապված ընդամենը երկու-երեք դրվագ կա:

«Առաջինը դա այն հանդիպումն էր բարձրաստիճան զինվորական կազմի հետ նախագահականում, փետրվարի 23-ին: Հարցաքննվել են 12-13 հոգի, ներկա են եղել մոտ 25 մարդ: Քննարկում չի եղել, ուղղակի ես ելույթ եմ ունեցել, և կան 13 մարդու ցուցմունքները: Ձեզանից կպահանջվի մոտ 50 րոպե՝ ծանոթանալու այդ ցուցմունքների հետ՝ համոզվելու համար այստեղ ինչ-որ բան փոխելու մոտիվացիա ես պետք է ունենամ, թե ոչ»,- դատավորին դիմեց Քոչարյանը:
Նա նշեց, որ կա ևս 3 անձի ցուցմունք, ովքեր իր հետ այդ շաբաթվա ընթացքում ընդհանրապես շփում են ունեցել՝ հեռախոսով, թե անմիջապես: 850 վկաներից միայն այդ անձինք են, որ իր հետ շփվել են: Նրանցից մեկը ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է, ում հետ քննարկել է արտակարգ դրության հրամանագիրը: Սերժ Սարգսյանն է, ում հետ համաձայնեցրել է այդ հրամանագիրը՝ որպես վարչապետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն է և Արմեն Գևորգյանը, ում հանձնարարվել էր արտակարգ դրության հրամանագիրը կազմել:


«Վերջ, այդ ամբողջ հատորների մեջ չկա այլ մի մարդ, ով ինձ տեսած կլիներ, իմ հետ շփված կլիներ: Եթե կարդաք այդ 3-4 անձի ցուցմունքները, դուք կտեսնեք, որ այդ բոլոր ցուցմունքների հետ ես համաձայն եմ: Դուք այդ նյութերով ծանոթանալով՝ կարող եք պատկերացնել, թե ինչի վրա ես կարող էի ազդել»,- ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է գրավին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ միանում է փաստաբանների միջնորդությանը: «Եթե դուք ապասառեցնեք իմ հաշիվները, մեկ վիճակ է, եթե չեք ապասառեցնում, այլ իրավիճակ է: Եթե հաշիվներս սառեցված են, ակնհայտ է, որ ես մեկից պետք է պարտք վերցնեմ, իսկ ես կյանքում որևէ մեկից պարտք չեմ վերցրել»,- նշեց Քոչարյանը:

Դիտվել է՝ 5765

Մեկնաբանություններ