ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Պատահական» շորթում

«Պատահական» շորթում
26.07.2019 | 02:07

Ամառային արձակուրդներին աշխատող ծնողները մեծ խնդրի առաջ են կանգնում՝ ում խնամքին թողնել երեխաներին։ Օգնության են հասնում սնկի պես աճող ամառային դպրոցները, զարգացման կենտրոնները։ Սակայն հարկավոր է լավ ծանրութեթև անել այս կամ այն կենտրոն դիմելուց առաջ՝ խնդիրների առաջ չկանգնելու համար։ Այն, ինչ տարբեր դպրոցներ իրենց կայքերում ներկայացնում են վառ ու գեղեցիկ, միշտ չէ, որ իրականությանը համապատասխանում է։ Օրինակ, երեխաների օրը հագեցնելու հազար ու մի տարբերակ են նշում՝ ընդհուպ առարկաների, լեզուների ուսուցում, սակայն դրանք շատ հաճախ ընդամենը շահագրգռելու նպատակ ունեն։ Բայց քանի որ ծնողների խնդիրը ընդամենը երեխաներին զբաղեցնելն է, «մանրուքների» վրա ուշադրություն չեն դարձնում։ Բայց կա մեկ հանգամանք, որը հաստատապես պետք է անհանգստացնի նրանց։


Շատ հաճախ ամառային դպրոցներն աշխատում են առանց պայմանագրերի, այսինքն, երեխային ընդունում են՝ ծնողի հետ որևէ պայմանագիր չկնքելով։ Նման խնդրի առաջ կանգնել էր մեր խմբագրություն ահազանգած ծնողներից մեկը։ Ամսվա սկզբից պահանջել և ստացել են վճարը, սակայն այդ ընթացքում երեխան հիվանդացել է և երեք օր չի հաճախել ամառային դպրոց, իսկ հաջորդ ամիս ընդամենը մեկ շաբաթ է գնացել։ Մի քանի օր անց ծնողին զանգում է դպրոցի տնօրենը և պահանջում վճարել մեկ շաբաթվա վարձը։ Երբ ստանում է պատասխան, թե նախորդ ամիս երեք օր չի հաճախել երեխան, և ընդամենը 2 օրվա համար պետք է վճարի, տնօրենը զայրանում է, թե իրենց մոտ այդպիսի կարգ չկա, վճարում են սկզբից, ու ամսվա ընթացքում առնվազն մեկ շաբաթից ավելի բացակայելու դեպքում է միայն վարձը կրճատվում։ Ծնողը բողոքում է, որ իր հետ ոչ մի պայմանագիր չի կնքվել ու ոչ մի պայման չի համաձայնեցվել, տնօրենն էլ արդարանում է, թե դա ընդամենը պատահականություն է։
Այնպես որ, սիրելի ծնողներ, ձեր երեխաների չհաճախած օրերի համար գումար չվճարելու և տարատեսակ խնդիրներից խուսափելու համար, ամառային դպրոց դիմելու առաջին իսկ պահից պահանջեք, որ ձեզ հետ պայմանագիր կնքեն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ