Շվեյցարական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ալինա Կաբաևայի երեխայի՝ հաստատում չգտած ծննդի մասին: Ըստ NY Post-ի՝ Պուտինի՝ աղմուկ հանած երեխան աղջիկ է:
31-ամյա Կաբաևան երեխա է ունեցել Լուգանո իտալախոս քաղաքի բարձրակարգ կլինիկայում, որտեղ երկու պալատներ են առանձնացվել երկու շաբաթ առաջ: 62-ամյա Պուտինը երեխայի ծննդին ներկա չի գտնվել: Նա Շվեյցարիայի Սորենյա շրջանն է ընտրել իր ընկեր Սիլվիո Բեռլուսկոնիի խորհրդով, որի ընկերուհին ևս այնտեղ էր ծննդաբերել: Լուգանոյի իտալախոս փոքրիկ համայնքը ողջունել է Պուտինի երեխայի ծնունդը: