Հանրապետության հրապարակում ամանորյա տոնական օրերին գործունեություն ծավալելու համար Ձմեռ պապերին և Ձյունանուշներին Երևանի քաղաքապետարանը տրամադրել է հավաստագրեր: Հաշվի են առնում արտաքին տեսքից մինչև գրագետ խոսքն ու ասմունքի վարպետությունը: Ձմեռ պապերը և Ձյունանուշները պետք է համահունչ լինեն Ամանորի հեքիաթային մթնոլորտին: Ասել է թե` երեխաների սրտով լինեն: Հավաստագրեր են ստացել նաև մուլտհերոսների որոշ կերպարներ:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հատուկ հսկողություն է սահմանվելու հավաստագիր ստացած Ձմեռ պապերի և Ձյունանուշների գործունեության նկատմամբ: Ծխելու, ոչ սթափ վիճակում գտնվելու կամ այլ խախտումների արձանագրման դեպքում այդ անձանց գործունեությունը տեղում դադարեցվելու է: