Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Աղջիկները տղաներից իսկապես ավելի արագ են մեծանում

Աղջիկները տղաներից իսկապես ավելի արագ են մեծանում
03.02.2014 | 21:20

Հայտնի փաստը, որ աղջիկներն ավելի արագ են զարգանում, քան տղաները, վերջնականապես հաստատել են Նյուքասլ համալսարանի գիտնականները: Աղջիկներն համեմատաբար ավելի վաղ են սկսում քայլել և խոսել, քան տղաները: Դպրոցում ևս տղաները ուսումնական հաջողություններով զիջում են աղջիկներին: Բացի այդ, վերջինները ֆիզիկապես էլ են ավելի արագ զարգանում: Սա հատկապես նկատելի է անցումային շրջանում: 13-15 տարեկան աղջիկների կառուցվածքը բավականին ձավորված է այդ տարիքում, իսկ տղաները նրանց համեմատ դեռ «երեխաներ են»:

Գիտնականները հետազոտել են 4-40 տարեկան շուրջ 121 մարդու: ՈՒսումնասիրության առարկան եղել է մարդկային ուղեղը: Հենց այստեղ են նրանք գտել այն պատասխանը, թե ինչով են պայմանավորված աղջիկների և տղաների զարգացման առանձնահատկությունները:
Մանուկների և մեծահասակների ուղեղների միջև գոյություն ունեն էական տարբերություններ: Դա բացատրվում է նրանով, որ հասունացման ժամանակ ուղեղում տեղի են ունենում տարիքային փոփոխություններ: Այն միատարր չէ , նրա որոշ հատվածներ զարգանում են, իսկ մյուսները` նվազում, որովհետև «անօգուտ են»: Համապատասխանաբար, փոխվում են ուղեղի բաժիններում եղած նեյրոնային կապերը: Աղջիկների ուղեղի կատարելության գործընթացը սկսվում է տասը տարեկանից, տղաներինը` քսան տարեկանից: Դոկտոր Մարկուս Կայզուրը կարծում է, որ ուղեղի հասունացումը միանգամայն նորմալ ֆիզիոլոգիական երևույթ է: Քսաներկու տարեկանում տեղի է ունենում ուղեղի հասունացման հավասարեցում, տղաները և աղջիկները հասնում են մտավոր հավասարակշռության: Հենց այս տարիքում են մարդիկ ցուցադրում իրենց կարողությունները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ