Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Նիդեռլանդներ այցի ժամանակ լրագրողներին ասել է, որ շուտով նախագահի պաշտոնական նստավայր Ելիսեյան պալատում ոչ մի առաջին տիկին չի լինի։ Daily Mail-ը գրել է, որ նախագահի խորհրդատուները նրան համոզել են 48-ամյա Վալերի Տրիերվեյլերից բաժանվել և ամուրու կյանք վարել՝ ամուսնական անհավատարմության սկանդալներից խուսափելու համար: Սպասվում է, որ Օլանդը Տրիերվեյլերի կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա մինչև փետրվար։ Ժյուլի Գայեն ևս Ելիսեյան պալատ չի գա՝ պահպանելով իր «բարեկամական» հարաբերությունները նախագահի հետ։