Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

84-ամյա ամերիկուհին շահել է 590 միլիոն դոլար

84-ամյա ամերիկուհին շահել է 590 միլիոն դոլար
06.06.2013 | 11:33

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 84-ամյա ամերիկուհին շահել է ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ ջեք փոթը՝ 590 միլիոն դոլար։ Գլորիա Մաքքենզին գնել է Powerball վիճակախաղի մեկ տոմս ընդամենը 2 դոլարով մայիսի 18-ին։ Չորս երեխաների մայրը որոշել է չսպասել մի քանի տարի ամբողջ գումարը ստանալու համար և ընտրել է միանգամից 370 միլիոն դոլար ձեռք բերելու տարբերակը։ Հարկերի հաշվարկից հետո Քաքքենզին կստանա 278 միլիոն դոլար։ Երջանիկ հաղթողը ասել է, որ ինքը տոմսը գնել է, երբ հերթի մեջ իրենից առաջ կանգնած տղամարդը սիրալիր կերպով իր տեղը զիջել է իրեն։

Դիտվել է՝ 2150

Մեկնաբանություններ