«Զանգվի ձորն այսօր անջատվել է քաղաքից, և վստահ եմ` մեր քաղաքացիներից շատերը նրա տեղը չգիտեն (բացառությամբ նրա մշտական հաճախորդների և այնտեղ եղած կառույցների սեփականատերերի): Պատճառը ձորի ինքանակամ և անհարկի կառուցապատված լինելն է: Բայց չէ՞ որ Զանգվի ձորը մեր բոլորինն է, մեր քաղաքինը:
Վարչական մարմինները մեզ մեղադրում են, որ մենք տնտեսական հաշվարկ չգիտենք: Մենք ինքներս հասկանում ենք, թե
ինվեստիցիաները որքան անհրաժեշտ են մեր քաղաքին, բայց դրանք պետք է պահպանեն բոլորի շահերը, ոչ թե միայն
սեփականատիրոջ»,-ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ