Հարգարժան պարոն նախարար, մինչ օրս չեմ ստացել Ձեզ ուղղված դիմումի պատասխանը: Դիմումով խնդրել էի Ձեզ` հանձնարարել ստուգել փաստերը և պատասխանել ինձ, թե ինչու է փոխվել իմ հաշմանդամության կարգը` 2-րդից 3-րդի։ Սակայն, որքան էլ տարօրինակ է, պատասխանի փոխարեն խնդրի պարզաբանումը թողնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վրա։ Ս.թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԲՍՓ գործակալության պետի հանձնարարականով նշանակվել է հսկողական կարգով փորձաքննություն: Զարմանալի է, որ հսկողական կարգով փորձաքննությունն անցկացնում է այն մարմինը, որը կայացրել է նախորդ որոշումը, և, բնականաբար, պատասխանն էլ սպասելի էր` որոշումը թողնվել է անփոփոխ, առանց պատճառաբանման:
Կրկին դիմում եմ Ձեզ` հանձնարարելու, հստակ պատասխանելու ինձ, թե ինչ հիմքով է փոխվել կարգս, օրենսդրական փոփոխությո՞ւն է տեղի ունեցել, թե՞ նախկինի համեմատ առողջական վիճակս է բարելավվել:
Հուսով եմ` կստանամ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հարգանքով`
Համլետ ՀԱԿՈԲՅԱՆ