ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սիրիայում մեծաթիվ գրոհայիններ են վնասազերծվել

Սիրիայում մեծաթիվ գրոհայիններ են վնասազերծվել
07.10.2012 | 13:07

Հալեպում Սիրիայի բանակի գործադրած ճնշումներից ընդդիմադիր զինված ուժերը նահանջում են քաղաքի արևելյան շրջաններից։ Բանակային ստորաբաժանումների առաջխաղացմանը խոչընդոտում են շրջված ավտոբուսներից և բեռնատարներից կառուցված բարիկադները։ Նշանառուները տանիքներից կրակ են բացում զինվորական շարասյուների ուղղությամբ։ Փոխհրաձգությունը շարունակվում է քաղաքի հին հատվածում, որտեղ դեռևս պահպանվում են զինված դիմադրության օջախներ։
Շաբաթ օրը Հոմսում վնասազերծվել է զինված ընդդիմադիրների վերջին հենակետը, այստեղ սպանվել է ավելի քան 160 գրոհային։ Եվս 40 գրոհային ոչնչացվել է Դամասկոսից ոչ հեռու գտնվող Ռաստանում։ Վնասազերծվել են մի քանի խմբավորումներ, որոնք բաղկացած էին Լիբիայից, Թունիսից և Աֆղանստանից ժամանած գրոհայիններից։

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ