ՀՀ պետբյուջեից հատկացված 19 միլիոն 600 հազար դրամի հաշվին հունիսից սկսվել և ընթացքի մեջ են Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի «Վերին թաղ» հատվածի 2130 մետր ընդհանուր երկարությամբ խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես «Իրատես de facto»-ին ասաց «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը, նախկին ֆիզիկապես և բարոյապես մաշված երկաթյա խողովակներին կփոխարինեն մետաղապլաստները, ինչի շնորհիվ կբացառվեն վթարներն ու կորուստները, կապահովվի շուրջօրյա ջրամատակարարումը տվյալ թաղամասում:
Շինարարական աշխատանքները, որոնք կավարտվեն հուլիսի երրորդ տասնօրյակում, իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ