ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ինչից պետք է վախենա Իրանը

Ինչից պետք է վախենա Իրանը
23.06.2012 | 12:15

ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Դենիս Ռոսը հայտարարել է, որ վեցնյակի երկրները ավելի կոշտ դիրքորոշում պետք է ունենան Իրանի հետ հերթական անհաջող բանակցությունների նկատմամբ: Նա կանխավ ենթադրում էր, որ մոսկովյան հանդիպումն արդյունքներ չի գրանցելու: «Վեցնյակի երկրները, հեռանալով Իրանի միջուկային պրոբլեմի աստիճանական լուծումից, ավելի կոշտ դիրքորոշում պետք է դրսևորեն: Եթե արժանի պատասխան չտրվի, Իրանը կարող է մտածել, որ դեռ ժամանակ ունի: Գլխավոր խնդիրն է` պատրա՞ստ է Իրանն ընդունել բանակցությունների արդյունքները: Իրանը կարող է ատոմային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով, բայց չպետք է զբաղվի նրա ինտենսիվ զարգացմամբ: Եթե Իրանն այդ պայմանը չընդունի, ուրեմն դիվանագիտությունը չի օգնել պրոբլեմի լուծմանը: Ես կարծում եմ` պրոբլեմի լավագույն լուծումը դիվանագիտական փորձերի խորացումն է: Իրանը պետք է իմանա, որ մենք ջանում ենք պրոբլեմը լուծել դիվանագիտական ճանապարհով: Միաժամանակ` մենք չենք վախենում, որ քննարկումներն արդյունք չեն տալիս: Դրանից պետք է վախենա Իրանը»,-ասել է Դենիս Ռոսը:

Դիտվել է՝ 2726

Մեկնաբանություններ