1,5 ժամ է` Արցախում հրետակոծություն է, Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են, իսկ հայաստանյան տիրույթից ոչ մի պաշտոնական արձագանք, գնահատական, միտք, ձայն չկա։
Թշնամին հրետանային հարվածներ է հասցնում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին, հայտարարելով, թե իբր հակաահաբեկչական գործողություններ է կատարում։
Ինձ լավ ճանաչողները գիտեն, որ ընտրություններին միշտ մասնակցել եմ մեկ առաքելությամբ՝ ձևավորել ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն: Երբևէ իմ քվեին արժանացած որևէ ուժ չի հաղթել, և սա շատ լավ իմանալով, ես ընտրել եմ միշտ նրանց, ովքեր մաքսիմալ արդյունավետ կվերահսկեն իշխանություն դարձողին:
Իհարկե, Իսրայելի ԱԳ նախարարի և Էրդողանի հեռակա բանավեճը այնքան էլ անկեղծ չէ, որովհետև այսպիսի դրվագներ բազմիցս գրանցվել են, սակայն վերջնարդյունքում Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի կամ անուղղակի ռազմավարական համագործակցությունը շարունակվել է, ինչը, կարծում եմ, այսուհետ ևս շարունակվելու է...