Մի քանի շաբաթ առաջ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը որոշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության, որի անդամների կեսից ավելին դեռ պաշտոնակատար է, առաջին նիստն անցկացրեց` օրակարգում 20 հարց ունենալով: Նիստը սկսվեց ոչ թե 11-ին, այլ 17-ին: Դրսում անձրև էր, ու աղմկում էին ցուցարարները:
Պետության հեռացող ղեկավարը երեքշաբթի օրը նշանակվել է վարչապետ` չնայած բազմահազանոց հանրահավաքներում, որ սկսվել են ուրբաթ օրը, նրանից պահանջում են հեռանալ` գրում է Աուրելիա Աբդելբոստը Liberation-ում:
Իշխանությունը դատապարտում է ցանկացած անօրինական գործողություն, լրագրողի աշխատանքի նկատմամբ ցանկացած սահմանափակում` ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Երևանում ցուցարարները փորձեցին փակել Մաշտոցի պողոտան Ֆրանսիայի հրապարակին հարող հատվածում, ոստիկանները թույլ չտվեցին: Բողոքի ակցիայի մասնակիցները կանգնեցին պողոտայի լայնքով՝ հետիոտնային անցումի վրա, և մի քանի րոպեով խոչընդոտեցին տրանսպորտի երթևեկությունը:
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել տիար Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու առիթով.
Երեկվանից արդեն իրավիճակի տերը Նիկոլ Փաշինյանը չէր` Աժ-ն ընտրեց վարչապետ և անիշխանության շաբաթն ավարտվեց, Աժ նիստից մի քանի ժամ անց նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը:
Մինչ ընդդիմությունը փողոցներ է փակում ու պետական շենքեր գրավում, Սերժ Սարգսյանին խորհրդարանը 77 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրեց վարչապետ: