ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Մեր այս վիճակից դուրս գալու առաջին պայմանը իռացիոնալ տգիտության ճահճից դուրս գալն է

Մեր այս վիճակից դուրս գալու առաջին պայմանը  իռացիոնալ տգիտության ճահճից դուրս գալն է
08.10.2024 | 06:52

Դինոզավրերի ժամանակներից սկսած Կազմակերպում VS Ռեսուրս պայքարում միշտ առավելությունը եղել է Կազմակերպման կողմը։

Հզոր պետությունները, հաղթած պատերազմները, հաջոողված բիզնեսները արդյունք են ավելի բարձր կազմակերպչական ձևի, այլ ոչ թե հիմքում դրված մեծ ռեսուրսների։ Ու ընդհանրապես, ռեսուրսն էլ է հետևանք կազմակերպվածության։ Այսինքն, կազմակերպչական ձևն է գեներացնում անհրաժեշտ ռեսուրսը։

Եթե բնության այս պարադիգմը չգործեր, ապա աշխարհում հիմա կլիներ մեկ ազգ, կամ դինազավրեր։ Անիմաստ կդառնային բորոր բիզնես մտահղացումները, որովհետև միշտ շուկայում արդեն առկա են ավելի մեծ ռեսուրսների տեր ընկերություններ։

Ստարտափերի իմաստն էլ է հենց դրանում, որ հիմնադիրները պետք է կարողանան իրենց ավելի բարձր կազմակերպվածության, էնտուզիազմի ու մոտիվացիայի շնորհիվ հաղթել տրիլիոնների կապիտալ ունեցող կորպորացիաներին։ Ցուկերբերգն էր ասում, որ ամենամեծ ռիսկը հենց այդ փոքր էնտուզիաստներից է գալիս։

Ու բնության այս պարադիգմը Հայաստանում դեռ պետք է ապացուցես. «Ապե, դու տեսե՞լ ես թուրքերը քանի միլիոն են, իսկ մենք՝ քանի, ապե, կարևորը զենքնա, ո՞նց կարաս զենքով զիջես ու դու հաղթես, ո՞նց, էլի, ո՞նց, էս ինչ անտրամաբանական բաներ ես ասում»։

Մեր երկրի այս վիճակից դուրս գալու առաջին պայմանը իռացիոնալ տգիտության ճահճից դուրս գալու մեջ է։ Ռացիոնալ միջավայրում մարտահրավերների լուծումները իրար հետևից են երևալու։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1906

Մեկնաբանություններ