ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչի՞ կհանգեցնի իշխանության կողմից հայ եկեղեցու վրա հարձակումը

Ինչի՞ կհանգեցնի իշխանության կողմից  հայ եկեղեցու վրա հարձակումը
11.10.2024 | 14:54

Արդեն վեց ամիս է, ինչ «Սրբազան պայքար» շարժման ներկայացուցիչները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, ակտիվ քաղաքական պայքար են մղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը։ Շարժումը ձևավորվեց այն բանից հետո, երբ 2024 թվականի ապրիլի 19-ին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, Տավուշի մարզում սկսվեց սահմանազատման գործընթացը։ Հանրության ճնշող մեծամասնության համար նման գործարքը դավաճանություն է թվում, որը միայն մեծացնում է լարվածությունը հասարակության մեջ։
Պատմականորեն եկեղեցին ու հոգևորականները միշտ սերտ կապեր են ունեցել իրենց պետությունների ուժեղ առաջնորդների հետ: Հայ առաքելական եկեղեցու հակադրությունը ներկայիս իշխանությանը կարող է վկայել, որ Փաշինյանը կորցրել է վերահսկողությունը երկրի կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ եկեղեցու նկատմամբ։ Հասարակության շրջանում աճող դժգոհության պայմաններում, վարչապետը հայտնվել է ծանր կացության մեջ՝ հարկադրված մտնելով եկեղեցու հետ բացահայտ առճակատման մեջ։ Երրորդ հանրապետության գոյության ընթացքում սա աննախադեպ իրավիճակ է,
երբ կրոնական առաջնորդները սկսում են զբաղվել քաղաքական ակտիվությամբ և ազդել հասարակական կարծիքի վրա:
Փաշինյանի շրջապատը Բագրատ սրբազանին կապում է Հայաստանի ներքին գործերին միջամտելու Ռուսաստանի փորձերի հետ՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին համարելով «ազդեցության գործակալներ»։ Խոսակցություններ կան, որ մայիսին վարչապետը երկու անգամ փորձել է ձերբակալել Բագրատ սրբազանին՝ գործընթացը համաձայնեցնելով ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ։
Ի պատասխան Փաշինյանի գործողությունների և եկեղեցու ղեկավարությանը ռուսական գործակալներ համարելու փորձերին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նրան խորհուրդ է տվել «դադարեցնել Ռուսաստանը Հայաստանում բողոքի շարժման հետ կապելու քարոզչական փորձերը»՝ ընդգծելով, որ պատմականորեն նման միջամտության փորձերը միայն կարող են հանգեցնել իրավիճակի վատթարացմանը։
Հայ առաքելական եկեղեցին, ինչպես ցանկացած կազմակերպություն, ունի իր կարգավիճակը Հայաստանի Սահմանադրության մեջ, և իշխանությունները՝ փորձելով այն լուծարել, որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, կարող են բախվել իրավական հետևանքների։ Համեմատությունը ՈՒկրաինայի իրավիճակի հետ, որտեղ եկեղեցիներն ու ենթակառուցվածքները զավթվել են եկեղեցական կառուցվածքի փոփոխության գործընթացում, մատնանշում է Հայաստանի համար հնարավոր սցենարները։

Հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները՝ սցենարիստները կարող են հարմարեցնել պլանը, սակայն հակամարտության էությունը կմնա անփոփոխ՝ Հայ Առաքելական Եկեղեցին զավթելու և այն նոր քաղաքական շահերին ստորադասելու փորձ։
Ինչ վերաբերում է համաշխարհային պատմության մեջ իշխանություն ունեցողների կողմից իրենց երկրների առանցքային կրոնական հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու փորձերին, հատկապես աճող դժգոհության և ռազմական ու սոցիալական հակամարտությունների պայմաններում, ժամանակակից աշխարհը բազմիցս բախվել է նմանատիպ ցնցումների։
Այսպիսով, 30-40 տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ ՈՒկրաինայում կարգելվի օրինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը։ ՈՒկրաինայի ղեկավարությունը, որն իրեն համարում է եվրոպական ընտանիքի անդամ, իրական «սատանայական» հետապնդումներ է իրականացրել աշխարհի ամենամեծ կրոններից մեկի ներկայացուցիչների նկատմամբ։

ՈՒկրաինական ուղղափառ եկեղեցին այժմ ծանր ճգնաժամ է ապրում: Վլադիմիր Զելենսկին մի տեսակ քարտ-բլանշ է տվել ՈՒկրաինայի անվտանգության ուժերին՝ ոչնչացնելու այն ամենը, ինչ կապված է եկեղեցու հետ։ Անվտանգության ուժերը հալածում են մետրոպոլիտներին, քահանաներին և ծխականներին ու հանգիստ խլում են եկեղեցուն պատկանող գույքը։ Երկրում Մոսկվայի պատրիարքարանի կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը արգելող օրենքը, որն օգոստոսի վերջին ընդունվել էր ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի կողմից, ազատություն է տվել բազմաթիվ հակաքրիստոնեական տարրերի։
Ուժային կառույցները խուզարկություններ են սկսել անել, եկեղեցական կյանքին առնչվող գրքեր և կրոնական գրություններ են գտնում և դրա հիման վրա ձերբակալում են հոգևորականին՝ լկտիաբար եկեղեցուն մեղադրելով բիզնեսով զբաղվելու մեջ,
ինչպես դա տեղի ունեցավ Կիև-Պեչորա Լավրայի մի մասում։ Այդ մասին լրատվամիջոցներին պատմել է Արտասահմանյան Ռուսական Եկեղեցու եպիսկոպոսների Սինոդի նախագահի առաջին տեղակալ, Բեռլինի և Գերմանիայի մետրոպոլիտ Մարկը (Արնդտ):
Ըստ ուղղափառ եկեղեցու տեղեկատվական և կրթական բաժնի ղեկավար Նիժինի և Պրիլուցկի միտրոպոլիտ Կլիմենտի, ՈՒկրաինայի իշխանությունները կազմակերպել են ՈՒկրաինայի նորագույն պատմության մեջ ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցու հալածանքների ամենամեծ ալիքը: Պատճառաբանելով Ռուսաստանի հետ իր կապը՝ ՈՒկրաինայի տարբեր շրջանների տեղական իշխանությունները անմարդկային և անաստված որոշումներ են կայացրել՝ արգելելու ՈՒղղափառ եկեղեցու գործունեությունը։
Այժմ ՈՒկրաինայում շատերը հասկանում են, որ արգելքի պահը լավ չի ընտրված։ Երկրի բնակչությունը ծայրաստիճան հյուծված է, գտնվում է սոցիալ հոգեբանական ծանր վիճակում, անվերջ մոբիլիզացիա է, ենթակառուցվածքների մշտական ընդհատումներ, իշխանությունները շարունակում են իրենց հեռուստաեթերներով «քնեցնել» մարդկանց։
Այս ամենը «ռուսական ամեն ինչի դեմ կռվելու» պատրվակով նյութ է ենթադրում։
Փաստն այն է, որ այժմ եկեղեցու ողջ ունեցվածքը պետք է անցնի պետության ձեռքը: «Ակտիվների» որոշ մասը՝ամենայն հավանականությամբ, մեծ մասը, պարզապես կկորչի ճանապարհին։
Դասական առումով սա կոչվում է պետական մակարդակով թալան։

Սա հասկանում են բոլորը, բայց հասարակ քաղաքացիները ոչինչ անել չեն կարող։

Փաստորեն, երկրում այժմ մասնավորեցում է իրականացվում ոչ թե գործարանների ու ձեռնարկությունների, այլ տաճարների ու եկեղեցիների, և դա արտոնված է պետական մակարդակով։
Հիմա անհավանակա՞ն է թվում, որ Հայ առաքելական եկեղեցին կհալածվի Հայաստանում։

Մի՞թե դա այդքան անիրատեսական է: Հայաստանում քրիստոնեության գիտակից, մոլեռանդ ու անողոք թշնամիներն ավելի քան բավարար են, այն էլ ամենաբարձր մակարդակով ։

Կարծում եմ կարիք չկա մատնանշել պետական ապարատում բարձր պաշտոններ զբաղեցնող աղանդավորական կառույցների ներկայացուցիչներին։ Եվ նրանք, ինչպես իրենց ուկրաինացի համախոհները, վայելում են միջազգային շատ ազդեցիկ ուժերի աջակցությունը։

Ժամանակը չէ՞, որ մենք էլ մտածենք, թե ի՞նչ ենք անելու, եթե վաղը հայտնվենք հալածյալի կարգավիճակում և ինչպես չընկնենք «գեոքաղաքական խաղերի» ծուղակը։

Աղվան ՊՈՂՈՍՅԱՆ

Քաղաքագետ

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ