Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ստարգորոդը տեղափոխվել է Լոս Անջելես

Ստարգորոդը տեղափոխվել է Լոս Անջելես
02.10.2024 | 17:00

Ինչպես հայտնի է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ում բռնում հետը համագործակցում է, այլ կերպ ասած` ճանաչված «համագործակցիչ է»: Վերջերս այսրոպեական Հ.Հ-ն «համագործակցելու» նոր ձևաչափ է գտել: Վերջինիս ջանքերով ԱՄՆ-ում ստեղծվել է «Երևանի պետական համալսարանի բարեկամներ» հիմնադրամ, որն իբր պետք է աջակցի Երևանի պետական համալսարանում իրականացվող կրթական, հետազոտական և ենթակառուցվածքային ծրագրերին: Դե, գումար հավաքի, էլի:

Եվ, ահա, «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի անունից, Լոս Անջելեսում ՀՀ նախկին հյուպատոս Բայբուրդյան Արմենն անցկացնելու է առաջին միջոցառումը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկի սրճարանում: Մուտքն ազատ է: Ըստ կազմակերպիչների, հյուրասիրություն է նախատեսվում:

Կրկին մտաբերեցի հանճարեղ Օստապ Բենդերին: Հիշու՞մ եք Ստարգորոդում, այսպիսի մի «հյուրասիրության» ընթացքում, Կիսա Վորոբյանինովին ներկայացնելով իբրև «մտքի գիգանտ», «ռուսական դեմոկրատիայի հայր և կայսրին մոտ կանգնած անձնավորություն», Օստապ Բենդերը տեղացիներից գումար էր շորթում:

Դե, այժմ պատկերացրեք, որ Ստարգորոդը տեղափոխվել է Լոս Անջելես, իսկ Կիսա Վորոբյանինովը կերպարանափոխվել է և հանդես է գալիս Բայբուրդյան Արմենի դիմակով: Օստապ Բենդերի դերակատարին ներկայացնելու կարիք չկա:

Ի՞նչ ասեմ, մասնակցեք «հյուրասիրությանը»և խմեք հայ հարկատուների կենացը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2707

Մեկնաբանություններ