2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորումը

Հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորումը
07.12.2023 | 19:28

Գյումրիում դեկտեմբերի 7-ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր, նիկոլական հերթական «գցոցին», իրեն ծառայություններ մատուցածների նկատմամբ։

ՔՊ տարածած հաղորդագրությունը և դրանում նշված «Ստվերային կառավարում» եզրույթը իր մեջ քաղաքական մեղադրանք չէր պարունակում, քանի որ թիմային աշխատանքի դեպքում ստվերային կառավարումը իր մեջ ունի շատ դրական երևույթներ:

Օրինակ, թիմային որոշումներ կայացնելու ունակություն և այդ որոշումների նկատմամբ ընդհանուր պատասխանատվություն։ Այս եզրույթն օգտագործվեց ընդամենը քրեական գործեր հարուցելու և դրանով հրաժարականներ ստանալու համար։

Արդյունքում այս խաղը էրատոյի ազգականին քաղաքապետ դարձնելու վերջնանպատակ ունի, որի համար առաջիկա օրերին նաև մարզպետ են «մատաղ անելու»։

Իհարկե բացարձակապես տրամադրված չեմ Բալասանյան դաշինքին որևէ կերպ աջակցելու, սեփական ցանածն են հնձում, բայց գործող քաղաքապետի համար ափսոսում եմ, բացի լավ մարդ լինելուց նաև շատ պատասխանատու աշխատող է, չեմ ուզենա, որ էս կեղտոտ խաղերի արդյունքում նաև կալանավորվի։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4632

Մեկնաբանություններ