Ֆրանսիայի առաջնության բարձրագույն խմբի խաղերին մասնակցող «Մոնակոն» հայտարարել է թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոյի հետ պայմանագրի խզման մասին:
«Մեր ճանապարհները բաժանվեցին ավելի վաղ, քան մենք ծրագրել էինք, բայց մենք շնորհակալ ենք Մորենոյին նրա համար, որ նա ընդունեց մարտահրավերը: Նա իր օգնականների հետ արեց ամեն հնարավորը, որպեսզի բարելավեր թիմի խաղը: Ապագայում նրան լավագույնն եմ ցանկանում»,-ասել է ակումբի փոխնախագահ Օլեգ Պետրովը:
Նախկինում հաղորդվել էր, որ ակումբի ղեկավարությունը գոհ չէր Մորենոյի արդյունքներից, և որ նրան հնարավոր է փոխարիներ Նիկո Կովաչը, ում վերջին ակումբը եղել է Մյունխենի «Բավարիան»:
Լուրն իր հաստատումով չի ուշացել։ Խորվաթ մարզիչն արդեն երկուշաբթի թիմը հանել է առաջին մարզումին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ