Թուրքիան «Հույսի» կամրջով հատեց Նախիջևանը և շատ քիփ` Հայաստանի սահմանին է: Այն Նախիջևանի, որտեղից Նիկոլ Փաշինյանի օրոք Ադրբեջանը հազարավոր մետրերով առաջ եկավ, պատ կառուցեց, դիրքավորվեց` ուղիղ դեպ Զանգեզուր գնացող ճանապարհի, Արենիի և կից գյուղերի վրա:
Ճիշտ է, այս օրերին մենք էլ ավելի հետաքրքիր դիքային առավելություն ունեցանք` Տավուշում, սակայն այն որևէ կապ չուներ Նիկոլի հետ, և ինչպես Վանոն էր սիրում ասել, որ Մեղրին մնաց Հայաստանի կազմում` մեր կամքից անկախ, Տավուշի գերկարևոր դիտակետի գրավումն էլ եղավ Նիկոլի կամքից անկախ, եթե չասենք` ի հեճուկս:
Նիկոլը տանուլ տվեց իր ամենակարևոր մարտը. նա մնաց դիտորդ այս կարևորագույն խաղում: Ընդ որում, առանց երկնչելու, առանց դույզն-իսկ անհարմար զգալու, շարունակեց իր «դիտորդական» առաքելությունը անգամ այս օրերին, երբ Թուքիան ու Ադրբեջանը մեծ զորավարժությունների են հայոց քթի տակ, իսկ ինքը արձակուրդում է:
Մի պահ, արձակուրդից առաջ, կառավարության նիստի, դրանից հետո էլ ՀըԽ-ին տված հարցազրույցում քիչ հանդիպելի, որոշակի տրանսֆորմացիոն դրսևորումներ նա ունեցավ, որոշակի ադեկվատ մտքերի շարք արտաբերեց, սակայն կրկին պոստ-ֆակտում, որովհետև հասկացել էր` ինքը առ ոչինչ է սկսված պարտիայում, իր փոխարեն մտածում, խաղում, պայմանավորվում են, ընդ որում, նախկինում եթե Սորոս հայրիկը, ապա հիմա խաղի մեջ են Պուտինն ու էրդողանը. իրեն մնում է արձակուրդում գտնվել, հանգստանալ, իր թիմին փարթիի ուղարկել Սևան, և սպասել, թե ինչ է լինելու երկրի ճակատագրի հետ:
Նրան թվում էր, թե իր քիրվա` կիրթ ու կառուցողական Ալիևի քայլը` Մամեդյարովին փոխարինել կրթության նախարար Բայրամովով, ժամանակ կշահի բանակցային գործընթացում, կթողնեն վայելի իր վարչապետական արձակուրդը (ով իմանա, երբևէ էլ կարո՞ղ է նման շքեղաշուք պայմաններում` յուր տիկնոջ հետ վայելել կյանքը), սակայն «խաբար» հասավ, Լավրովն ասաց, որ նախապատրաստվում է հակամարտող երկրների նախագահների հանդիպում։ Ընդ որում` Լավրովը նաև հայտարարեց, որ ԼՂ կարգավորման բանակցությունները պետք է շարունակվեն ավելի վաղ արված մշակումների հիման վրա։ Այսինքն` Բայրամովի նշանակումը ոչ մի կապ չունի, սկսելու են բանակցել Մամեդյարովի «կետից»: Իսկ նախօրյակի Պուտին-էրդողան հեռախոսազրույցից հետո էլ պարզ դարձավ, որ սեպտեմբերին տեղի կունենա հնգակողմ հանդիպում` ԵԱՀԿ ՄԽ, երկու երկրների ԱԳ նախարարներ:
Կարծես ամեն ինչ ասվեց: Չէ, ևս մեկ սեգմենտ։ Չասվեց՝ հայտարարվել է, որ Ղարաբաղյան հանգույցը միակն է, որը միավորում է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին: Հասկանալիորեն` ռուսական դոմինանտությամբ: Այստեղ գուցե պետք էր ձգել պաուզան ասելու, որ բոլոր դեպքերում ԱՄՆ-Ռուսաստան ենթախորշում առկա է Թուրքիան։ Խիստ խորամանկ, գեոպոլիտիկ ԱՄՆ-ը հասկանում է` Թուրքիան անվերջ փորձելու է խցկվել իր և Ռուսաստանի արանքը։ ԱՄՆ-ին մի կողմից վերապահելով արբիտրի դերակատարություն, մյուս կողմից` ճնշելու առանց այն էլ իր հավակնությունների խորխորատներում խեղդվող Թուրքիային, երրորդ կողմից` այն, ինչ ինքը չի կարող ասել-անել Ռուսաստանի նկատմամբ, կանի Թուրքիան:
Եվ ահա, այս պայմաններում լսվում են Նիկոլի «բլյա՜-բլյա՜»-ները` բավականին գրագետ, թվում է` խիստ ադեկվատ, նույնիսկ հայամետ` Թուքիայի, նրա ահաբեկչական բնույթի, Մեծամորի ատոմակայանի, և իհարկե` Արցախի ինքնորոշման, Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի և վերջապես` մոնիթորինգային համակարգի տեղակայմանն առնչվող. լեզուն չպտտվեց ասելու, որ այդ համակարգը` Վիեննա-Սանկտ-Պետերբուրգ-Ժնև, հանուն Կիրթի ինքը ոչնչացրեց բանակցային սեղանի վրայից` երկու տարի առաջ, այն տրանսֆորմացնելով «վերելակային» պայմավորվածությունների, չկրակելու, յուր տիկնոջ կողմից քարերի վրա կանգնած` թշնամուն ծաղիկների մատուցելու տեսքով:
Մի խոսքով. հավատա՞նք փաշինյանական վերջին տրանսֆորմացիաներին: Ով` ինչպես:
Ըստ էության, կարող է լինել երկու սցենար: Փաշինյանն «իգրոկ» էր, որը նախատեսված էր մի քանի ստադիայի համար. գլոբալիստների աչքի համար ավերում է երկրի հոգևոր-կրթական-իրավապահ ողջ համակարգը (դրանց վերականգնումը ժամանակի հարց է, նոր իշխանությունները կարող են դրանք գույքագրել, հետ վերադարձնել իրենց պատկերին):
Բայց Փաշինյանը ձեռք չի տալիս բանակին ու հարկավոր պահին առաջ է գալիս Ղարաբաղյան ադեկվատ գաղափարներով` հազար ու մի պատճառով, առաջին հերթին իշխանությունը չկորցնելու, գուցե և` խորքային պետության հրահանգով:
Երկրորդ սցենարը, քանդարար-մանիպուլյացիոն իր բնույթին հավատարիմ., ստեր, օտարին հաճո մտքեր է արտածում` վասն արևմտյան հայրիկներ, որպեսզի վերջիններիս գործը հեշտանա Թուրքիային սանձահարելու գործում` ընդդեմ Ռուսաստան:
Ո՞ր մեկն է այս երկու սցենարներից իրականը։ Կյանքը ցույց կտա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ