Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հավերժական գոյապայքարը ճանաչում է միայն մերկապարանոց շահ

Հավերժական գոյապայքարը ճանաչում է միայն մերկապարանոց շահ
27.09.2024 | 16:05

Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։

Նույնիսկ, եթե խոսքը գնում է դաշնակից պետությունների մասին, ապա նրանցից հզորը, թույլին պաշտպանելով, հենց իրեն է պաշտպանում, քանի որ, հզորի կարծիքով, թույլը, առաջին հերթին, իր համար բուֆեր է, որը, ստրատեգիական խորության իմաստով, առաջինը իր վրա կվերցնի հարևան հզորի կողմից եկող հնարավոր հարվածը։

Դա խոսում է այն մասին, որ միջպետական հարաբերությունները, լինեն դրանք թշնամական, թե դաշնակցային, իրենց բնույթով ուժային են։

Այսինքն, եթե բավարար ուժ ու հզորություն ունես, կարող ես ինքդ քեզ պաշտպանել, իսկ եթե դրանք չունես և չես կարող ուրիշների հետ ուժային հավասարակշռություն ապահովել, ապա դու պարզապես անզոր ու անպաշտպան ես, անկախ նրանից, որ ինչ-որ չափի ուժ ունես։

Այդ ինչ-որ չափի ուժն էլ կառավարելի մեծություն է, որը կախված է շատ գործոններից, ներառյալ՝ երկրի կառավարման որակը, վերնախավի որակը, բարձր մակարդակի լուրջ նպատակ ունենալը և հետևողականորեն այն հետպնդելը, մարդկանց կողմից անձնազոհության գնալու պատրաստակամությունը և այլն։

Այսինքն, բազմակողմանի ռացիոնալ քաղաքականություն վարելով, կարելի է երկրի ուժն ու հզորությունը որոշ չափով մեծացնել, բայց, եթե այն դարձյալ շատ փոքր եղավ անհրաժեշտ 10X պայմանական կրիտիկական մակարդակից, որը հնարավորություն է տալիս ուրիշների հետ հասնել ուժային հավասարակշռության, ապա թույլն ունի 3X հզորություն, թե 5X հզորություն՝ անվտանգության տեսակետից բացարձակապես նույնն է։

Սրան գիտական լեզվով ասում են, որ թույլի գոյաբանական ռիսկերը ինվարիանտ են նրա հզորության նկատմամբ, այսինքն, դու 3X հզորություն ունենաս, թե 5X հզորություն, միևնույն է, քո գոյաբանական ռիսկերը դրանից կախված չեն։

Դա նշանակում է, որ միայնակ թույլը իր անվտանգության հարցերը սկզբունքորեն լուծել չի կարող և նման դեպքերում, միամտորեն կամ չհասկանալով, ուժային ճանապարհի վրա հույս դնելը ուղիղ գծով տանում է դեպի պարտություն, իսկ թուրքի նման հարևան ունենալու դեպքում էլ՝ դեպի կործանում։

Դրա համար էլ նման դեպքերում գոյապահպանման տեսանկյունից թույլի ուժային ստրատեգիան հարցի լուծում չէ, բայց և որի համար կա պատմականորեն բազմաթիվ անգամներ էֆեկտիվորեն կիրառված ունիվերսալ լուծում, այն է՝ ինքնիշխանության մի մասի փոխանակումը անվտանգության հետ։

Ինչ վերաբերում է մեր դեպքին, ապա ցարական շրջանում մենք ունեինք լրիվ անվտանգություն՝ առանց ինքնիշխանության որևէ փշուրի, իսկ խորհրդային իշխանության ժամանակ դարձյալ ունեիմք լրիվ անվտանգություն և ներքին քաղաքականության ոլորտում որոշակի ինքնիշխանություն։

Այս իմաստով մեր անկախության շրջանը ունեցավ երկու փուլ։

Առաջինում, իներցիայով Ռուսաստանը շարունակում էր մեզ պաշտպանելու քաղաքականությունը, բայց երկրորդում, աշխարհում տեկտոնական փոփոխությունների հետ կապված, իրավիճակը կտրուկ փոխվեց, և աշխատեց մի սկզբունք, ըստ որի, արտաքին ուժեղ ճնշման տակ երեկվա թշնամիները նոր պայմաններում ընդհանուր շահի համար կարող են դառնալ առնվազն մասամբ բարեկամներ, իսկ երեկվա թույլ դաշնակիցը՝ հզորի վզից կախված անիմաստ քար։

Հավերժական գոյապայքարը, մանավանդ դրա սրացումների ժամանակ, ընկեր կամ դաշնակից չի ճանաչում, այլ ճանաչում է միայն մերկապարանոց շահ, որն էլ պայքարի արտակարգ սրացումների ժամանակ, ինչպիսին հիմա է, նույացվում է ապրելու հնարավորության հետ։

Եվ հնարավոր է նաև, որ որևէ մեկը չուզենա քո չունեցած ինքնիշխանության մի կտորը փոխանակել քո անվտանգության հետ։

Դրա մասին պետք էր մտածել անկախության առաջին օրից սկսած կամ էլ, լավագույն դեպքում, դրանից էլ շատ առաջ, եթե, իհարկե, անկախությունը պայքարի արդյունք լիներ, ոչ թե հանգամանքների կողմից ստացված նվեր, որի հետ չգիտես, թե ինչ անես։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 12330

Մեկնաբանություններ

€šÃ‚Å»/spiritual" rel="nofollow">Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 01.11.2024