2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի ադրբեջանական նավթի արտահանման նկատմամբ

Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի ադրբեջանական նավթի արտահանման նկատմամբ
18.02.2024 | 07:19

Ընթացիկ տարվա հունվար ամսվա դրությամբ Ադրբեջանը Իսրայել է արտահանել ավելի քան 523,5 հազար տոննա նավթ, որից ստացված եկամուտը գումարային առումով կազմում է մոտ 300 մլն դոլար։ Այս առումով ադրբեջանական նավթի ընթացիկ տարվա արտահանման կառուցվածքում Իսրայելը զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Համեմատության համար նշեմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական թիվ 1 դաշնակից Թուրքիան, որն իբրև հանդես է գալիս Իսրայելի ագրեսիայից տուժած իսլամադավան պաղեստինցիների «շահերի պաշտպանության» դիրքերից, ադրբեջանական նավթի արտահանման կառուցվածքում զբաղեցնում է միայն 9-րդ տեղը։

Ինչու՞ եմ սա գրում։ Վերջերս հաճախակիացել են խոսակցությունները, թե իբր Ռուսաստանը հրահրում է Ադրբեջանին հրաժարվել խաղաղության օրակարգից, իսկ Միացյալ Նահանգները չունի բավարար լծակ՝ Ադրբեջանին հարկադրելու կնքել խաղաղության պայմանագիր։ Ուրեմն, բավական է, որ Միացյալ Նահանգները ընդամենը մի քանի ամիս պատժամիջոցներ սահմանի միայն ադրբեջանական նավթի արտահանման նկատմամբ, ինչպես, օրինակ, Ռուսաստանի և Իրանի պարագայում ( ոչ միայն Իսրայել արտահանվող, այլև Թաիլանդ, որը զբաղեցնում է երկրորդ տեղը, առաջին տասնյակում գտնվող եվրոպական 4 երկրներ, որոնց նկատմամբ Միացյալ Նահանգներն ունի «սյուզերեն իրավունք»), Ալիևը ուղիղ մեկ ամիս անց կդառնա կուռկուռի ձագ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2435

Մեկնաբանություններ