ՍՏՎԵՐԱՅԻՆ ՄԻՏՔ
ՈՒզում ես, որ վրադ ստվեր չընկնի, արևի տակ տեղ մի փնտրիր:
ԽՈՆԱՎ ՄԻՏՔ
Պառկած տեղն էլ կթացացնի, բայց թաց տեղ չի պառկի:
ԴԺՎԱՐԱՀԱՃ ՄԻՏՔ
Եթե ինքդ քեզ վերևից նայես, ուրիշներին կզրկես այդ հաճույքից:
ԱՆՁԵՌՆՀԱՍ ՄԻՏՔ
Այնքան էր ինքն իր աչքին բարձրացել, որ ձեռքը քթին չէր հասնում:
ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ
Եթե որևէ բան ես ասում որևէ մեկին, հիշի՛ր. դու քեզ էլ ես ասում:
ՆԱՅԱԾ ԴԵՊՔՈՒՄ
Հիշի՛ր. մի դաշտում դու արքա ես, մեկ այլ դաշտում` հասարակ խաղաքար:
ԱՆԴԻՄԱԴՐԵԼԻ ՄԻՏՔ
Մենք դիմադրում ենք անհայտին, ինչպես առագաստը քամուն:
ԷԼԻ ՎԱՏ ՉԷ
Ոչ ոք ձեռք չմեկնեց ինձ, ու թե մեկնեց էլ` ուզելու համար:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)