«Էրդողանը ռազմական հանցագործ է, որը սպանում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին և փորձում է մերժել Լիբանանից Իրանի հրահանգով հարձակված ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- գրել է X-ի իր միկրոբլոգում Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը: Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխան հայտարարության մեջ «անհարգալից» է որակել այս գրառումը, որը «կարող էր անել միայն ցեղասպանության մեջ մեղադրվող պետության պաշտոնյան»։               
 

Չկարողացաք ձեր կյանքից զոհել 96 ժամ՝ հայրենիք չկորցնելու համար

Չկարողացաք ձեր կյանքից զոհել 96 ժամ՝ հայրենիք չկորցնելու համար
10.06.2024 | 14:08

Այսօր մինչև առավոտ ես և «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության իմ գործընկերները մնացինք Բաղրամյան պողոտայում։

Հետո տեսա, որ քաղաքն ապրում է իր նախկին ռիթմով՝ մարդիկ բացում են խանութները, գնում են աշխատանքի, հանդիպում են, ուրախանում են, սնվում են։

Տեսնելով էդ ամենը՝ որոշեցի մի իմաստուն ստատուս գրել էն մասին, որ երեկ հրապարակում մի քանի տասնյակ հազար էինք, հետո մնացինք մի քանի հազար, հետո՝ մի քանի հարյուր, հետո՝ մի քանի տասնյակ։

Որոշեցի խորիմաստ ստատուս գրել, որ նյութապաշտ ու մորթապաշտ ազգ ենք, ու եթե հարթակը չի պարունակում նյութական բաղադրիչ, եթե արագաչափերից չեն կախում տռուսիկներ, չեն խոստանում պարտքերի ու վարկերի մարում՝ մենք թքած ենք ունենում թե՛ հայրենիքի, թե՛ հայրենասիրական ելույթների վրա։

Ուզում էի գրել էն մասին, որ 96 ժամ չկարողացաք կտրվել ձեր գաղջ ներկայից, ձեր գործից, տուն ու տեղից։ Չկարողացաք ձեր կյանքից զոհել 96 ժամ՝ հայրենիք չկորցնելու համար։

Էն մասին, որ կուլ տվեցիք ամեն ինչ, խմեցիք ու մարսեցիք 5000 երեխու արյուն;

Ուզում էի գրել էդ մասին, բայց հետո մտածեցի՝ դուք ո՞վ եք, որ ձեզ վրա ժամանակ ծախսեմ։ Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ձեր իշխանավորը ինչ ազգի ներկայացուցիչ կլինի, կարևորը ձեր կոմֆորտը չխախտվի, ձեր ներկան չխաթարվի ու լափից չկրտվեք։

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4600

Մեկնաբանություններ