Ոչ հեռավոր այն տարիներին, որոնք հենց իրենց` այդ փուլի «տերերի» կողմից բնութագրվեցին որպես «տեղապտույտի ժամանակաշրջան» կամ «ճահիճ», ապրել եմ և ես` այս տողերի հեղինակը:
-Անկեղծ ասած, ինձ համար դժվար հարց եք ձևակերպել, որովհետև շատ դժվար է առհասարակ ասել, թե ինչն է մեծապես ազդել այդ հետաքրքրությունների զարգացման վրա։ Խոսքն իհարկե օբյեկտիվ պատճառների մասին է՝ Ձեր հարցի կոնտեքսում։
Այսօր առավոտյան «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում, որտեղ պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն անցկացներ:
Արցախում կրթական քաղաքականությունը վերակազմակերպվում է հետպատերազմյան իրողություններին համահունչ՝ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նշեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ մեզ ասաց, որ Ծաղկաձորում պետք է հանդիպում լիներ՝ կապված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հետ, իրենք ներկայացուցիչ են ուղարկել այդ հանդիպմանը և այդ ժամանակ նոր պետք է իմանային, թե ինչ օրենսգիրք է իրենց սպասվում։
Ռուսաստանաբնակ հայությանը խիստ հուզում է Հայաստանի իրավիճակը։ Այդ անհանգստությամբ է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ այնտեղ ապրող մեր հայրենակիցները փորձում են Հայաստանում ներքաղաքական միավորներ ստեղծել և ուղղել ծայրաստիճան անմխիթար վիճակում հայտնված հայրենիքի ողնաշարը։
Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։