Մենք այսօր ներկայացնում ենք իրականությունը, այսօր հայրենիքի փրկության խնդիրն է դրված, մնացածը կախված է ժողովրդից, իրավիճակից, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում կայանալու է 17 կուսակցությունների համատեղ հանրահավաքը: Այս հանրահավաքին ընդդիմադիր ուժերը պատրաստվել են շատ երկար եւ հստակ պլանավորել, թե ով ինչ գործողություն պետք է իրականացնի:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ մեզ ասաց, որ Ծաղկաձորում պետք է հանդիպում լիներ՝ կապված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հետ, իրենք ներկայացուցիչ են ուղարկել այդ հանդիպմանը և այդ ժամանակ նոր պետք է իմանային, թե ինչ օրենսգիրք է իրենց սպասվում։
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների համար երեկ անակնկալ է եղել, երբ նրանք տեսել են իրենց գործընկեր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությունը՝ խմբակցությունից դուրս գալու մասին:
Ոչ մի փակ բան չկա, բայց ասենք թե՝ հիմնականում, եղել է հանդիպում, Փաշինյանի հետ, Ազգային ժողովում, հարցադրումը եղել է, որ ինքը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
Վազգեն Մանուկյանը նախօրեին կոնկրետ մատնանշել էր, թե հատկապես որ մտահոգություններով պայմանավորված է հայտարարել այսօր հանրահավաքի անհրաժեշտության մասին, դա իր անձնական նախաձեռնությունն է և այստեղ պետք չէ որևէ հակասություն կամ խնդիր փորձել գտնել, ԱԺ ճեպազրույցներում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։