Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՈՒկրաինայի հետ ռազմագերիների փոխանակման մասին՝ «90-ի դիմաց՝ 90» բանաձևով։ «Ազատ արձակված զինծառայողները ՌԴ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով կտեղափոխվեն Մոսկվա։ Բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժհոգեբանական օգնություն»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։                
 

Աղոթարան

Աղոթարան
15.06.2024 | 00:02

Ի մերձենալ երեկոյիս համաբառնամք զձեռս մեր ի սրբութիւն, զոր ինչ մեղաք այսօր խորհրդով, բանիւ կամ գործով՝ ի յանկողինս մեր զղջանալով, խոստովան լինելով զգաղտնիս սրտից մերոց ծածկագիտիդ Աստուծոյ, յուսալով յողորմութիւն Քո: Եւ մեք միաբան գոչեսցուք. յիշեա՛ զմեզ, Տէ՛ր, յորժամ գաս արքայութեամբ Քով, եւ ողորմեա՛ մեզ:

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ