Հրեշտակի խաղաղութեան յա՛նձն արա զանձինս մեր, Տէ՛ր զօրութեանց, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում, զի Դու ես արարիչ լուսոյ եւ հաստիչ գիշերի:
Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին:
Օգնի՛ր թեւաւոր քո աղօթքներով, ո՜վ խոստովանուած մայրդ ողջերի,
Որ երբ դուրս ելնեմ այս երկրի հովտից,
Առանց տանջալից չարչարանքների գնամ դէպի կեանք,
Դէպի պատրաստուած օթեւաններդ:
Հավիտենական Աստված, Դու իջար երկրի խորխորատը և Քո արարածների վրա շնորհներ սփռեցիր։ Քո սուրբ առաքյալներին ուղարկեցիր և նրանց Քո ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները բժշկելու հրաման տվեցիր։
Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։