«Էրդողանը ռազմական հանցագործ է, որը սպանում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին և փորձում է մերժել Լիբանանից Իրանի հրահանգով հարձակված ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- գրել է X-ի իր միկրոբլոգում Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը: Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխան հայտարարության մեջ «անհարգալից» է որակել այս գրառումը, որը «կարող էր անել միայն ցեղասպանության մեջ մեղադրվող պետության պաշտոնյան»։               
 

Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Նիկոլ Փաշինյանին

Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Նիկոլ Փաշինյանին
11.06.2024 | 17:02

Եվրախորհրդարանի ընտրության արդյունքները ԵՄ-ում եղանակ ստեղծող երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա) ցույց են տալիս, որ պարտվում են գլոբալ պատերազմի կուսակցության ներկայացուցիչները, և գալիս են ազգային-պահպանողական դեմոկրատական ուժերի ժամանակները:

Եվրոպական ընտրության արդյունքները նաև ցույց են տալիս, որ մերժվում է ապազգային, գլոբալիստական, գեդոնիստական արժեհամակարգը, մերժվում է Ռուսաստանի ու Իրանի դեմ Արևմուտքի սանձազերծած պատերազմը, մերժվում է արյունաբեր քաղաքականությունը, քանզի տուժում են ոչ միայն մանրադրամի ֆունկցիա կատարողները (Ուկրաինայում հարյուր հազարավոր զոհեր կան), այլ նաև ԵՄ շարքային քաղաքացիները, հարվածներ են ստանում ավանդական ինստիտուտները, իրական ժողովրդավարական արժեքները:

Ֆրանսիայում Լե Պենի գլխավորած կուսակցության հաջողությունը շատ լավ ազդակ էր աշխարհի ազգային ու առողջ ուժերին, որ պետք է պայքարել ու մերժել անդրօվկիանոսյան կենտրոնից եկող պարտադրանքը՝ պաշտպանելով սեփական ինքնությունն ու անկախ պետականությունը: «Մայր Հայաստանի» որդեգրած քաղաքականությունն ու դավանած արժեքներն ամբողջությամբ տեղավորվում են միջազգային այդ «թրենդի» մեջ:

Նկատենք, որ Վրաստանի իշխանությունների վարքագիծը համահունչ է ԵՄ-ի առողջ ուժերի ու գլոբալ պատերազմի կուսակցությանը մերժած ԵՄ քաղաքացիների վարքագծին: ԱՄՆ-ը փորձում է Վրաստանը դարձնել մանրադրամ և «ա լյա» Ուկրաինա օգտագործել Ռուսաստանի դեմ: Վրաստանի իշխանությունները չեն ընդունում այդ պարտադրանքը և պայքարում են Վրաստանի ինքնիշխանության համար:

Ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնում են Հայաստանի ուկրաինացման ճանապարհով՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ մեր երկիրը դնելով զոհասեղանին: Այդ քաղաքականությունը մերժվում է ՀՀ քաղաքացանիների ճնշող մեծամասնության կողմից:

Հայաստանի ներքաղաքական ճգնաժամն ասվածի վառ ապացույցն է: Իսկ դա նշանակում է, որ նիկոլական իշխանությունը դուրս է շպրտվելու քաղաքական ասպարեզից ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ում է դուրս շպրտվում գլոբալ պատերազմի կուսակցությունը (Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խորհրդարանի արտահերթ ընտրություններ է նախաձեռնել և չի բացառել սեփական հրաժարականը): Ինչպես ասում են՝ տարոսը Նիկոլին:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5101

Մեկնաբանություններ