Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ի՞նչ է լինելու

Ի՞նչ է լինելու
01.05.2024 | 13:48

Այս հարցն են շուրջ բոլորն իրար տալիս։
Իսկ ի՞նչ կարող է լինել, եթե մարդկանց մեծ մասը պարզ բաներ չի հասկանում։
Օրինակ, խորքային մարդիկ չեն հասկանում, որ ոչ մի սահմանազատում, սահմանագծում չի կարող լինել, եթե առնվազն նախապես պայմանավորված քարտեզ չկա, եթե կառավարությունը չի ուսումնասիրել առաջարկվող սահմանները, եթե Ազգային Ժողովը այդ ամենը չի քննարկել ու ընդունել:
Եվ այլն, և այլն:
Շրջում եմ գյուղերով, մարդիկ գիտակցել են, որ նիկոլ փաշինյանը ոչ թե իրենց փրկիչն էր, այլ ադրբեջանցիների շահերը պաշտպանող, Ադրբեջանի աննախադեպ հերոսը։
Բա՞յց ․․․
Բայց նրանք գիտելիք և կրթվածություն չունեն, որ ամենապարզ բաները հասկանան։
Եվ ամեն անգամ, բոլոր փորձերը նրանց մի բան հասկացնել, բացատրել բախվում են աներևակայելի առարկումներին։
Նրանք նիկոլից բացի ուրիշ ոչ մեկին չեն վստահում, կամ էլ չեն ուզում գտնել նոր լիդերներ, որովհետև ուղեղները լցրել են թեփով։
Մենք բոլորս մոռանում ենք, որ թուրքական ծրագիրը տարիներ շարունակ հայերի մեջ լցրել է պղտոր արյուն, թե ուղղակիորեն, թե անուղղակի` հային բթացրել ու փողով առել են։
Իզուր չեն կասկածները, որ սովետից մնացած բոշաները, քրդեր-թուրքերը ոչ մի տեղ էլ չէին գնացել, այլ հայկական ազգանուն վերցրել և ծպտյալ մնացել էին երկրում, որ այսօր կազմակերպեին սկզբում Արցախի, հետո Հայաստանի զավթումը։
Անհեռատես, փոքրուղեղը չի կարող գիտակցել այս ամենն ու հենց դրա համար էլ փողոցային պայքարները, առանց պլանավորելու, առանց կոորդինացնելու ոչ մի բանի չեն բերելու։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ