«Էրդողանը ռազմական հանցագործ է, որը սպանում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին և փորձում է մերժել Լիբանանից Իրանի հրահանգով հարձակված ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- գրել է X-ի իր միկրոբլոգում Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը: Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխան հայտարարության մեջ «անհարգալից» է որակել այս գրառումը, որը «կարող էր անել միայն ցեղասպանության մեջ մեղադրվող պետության պաշտոնյան»։               
 

Հայկական Բաստիլ

Հայկական Բաստիլ
09.06.2024 | 09:10

Ֆրանսիական հեղափոխության արդյունքում կազմաքանդվեցին հին կարգերը և Ֆրանսիան, դե յուրե, միապետականությունից վերածվեց հանրապետության՝ ազատ և հավասար քաղաքացիների համար։ Հավանաբար շատերը կտարակուսեն, թե մեր երկիրն ինչ կապ ունի միապետության հետ և ՀՀ կոչված սուբյեկտը միապետություն է:

Պատկերացրեք , որ այո։

Արդի Հայաստանը դասական միապետություն է։

Փորձենք ներկայացնել ՔՊ հեծանվորդ միապետի իշխանական լծակները որոշակի շարքով։

1. Նա կառավարության ղեկավար է:

2 . Նրա անձնական ցուցակով նշանակված կամակատար 88 պատգամավորները ազգային ժողովը դարձրել են ուսապարկերի պահեստ:

3. Նրա ենթակայության տակ է քննչական կոմիտեն:

4 . Նրա ենթակայության տակ է երկրի ԱԳՆ-ն:

5 . Նրա ենթակայության տակ է երկրի ԱԱԾ-ն:

6 . Նրա ենթակայության տակ է գլխավոր դատախազը:

7. Նրա ենթակայության տակ է երկրի ՆԳ նախարարը:

8 . Նրա ենթակայության տակ են բոլոր գույնի բերետները , պարեկները:

9 . Նրա ենթակայության տակ են հեռուստատեսությունը և ռադիոն:

10 . Նրա ենթակայության տակ են գլխավոր շտաբի պետը և ՊՆ վարժապետ ղեկավարը:

11. Նրա ենթակայության տակ են երկրի օլիգարխ հիպերմարկետների տերերը:

12 . Նրա ենթակայության տակ են Երևանի և մարզերի ղեկավարները:

13. Նրա ենթակայության տակ են մի քանի տասնյակ հազարավոր ֆեյք զիբիլները:

14 . Նրա ենթակայության տակ է յութուբյան քարոզիչների ստոր բանակը:

15 . Նա բնակվում է ժողովրդից առանձնացված, զորքով պաշտպանված դղյակում:

Միապետի կնոջ, վերջինիս կազմակերպված զեխ խրախճանքների մասին չենք էլ ուզում խոսել։

Փաստացի ունենք իրավիճակ , երբ մեկ հոգի կլանել է ողջ իշխանությունը , ուզուրպացրել է այն և դարձել է լիակատար դասական միապետ` առանց որևէ օրենսդրական կամ բարոյական սահմանափակումների։

Այս գավառական միապետը ամեն ինչի հետ նաև կապիտուլյացիա ստորագրած մեկն է։

Հարգելի քաղաքացիներ, մենք միապետության վերածելու երկիր չունենք: Ակնհայտ է, որ հայ մարդը, քաղաքացին իր էությամբ դեմ է մեկ անձի անսահմանափակ միապետական կառավարմանը, որն արդեն իսկ գրանցում է երկրի քաղաքական մայրամուտ։

Մենք հավաքական կամք պետք է դրսևորենք և իրավազոր քայլերով պետք է դադարեցնենք Հայաստանի ողբերգությունը։

Որպես վերջաբան:

Բոլորիդ հորդորում եմ միանալ սրբազան շարժմանը և համընդհանուր ջանք ներդնել հանրապետական Հայաստանի փրկության գործում: Բոլորս դեպի Հանրապետության հրապարակ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Official U.S. Army photograph, Public domain, via Wikimedia Commons

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ