Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Եզակի երևույթ՝ մեր երկրի վերջին տարիների քաղաքական կյանքում

Եզակի երևույթ՝ մեր երկրի վերջին տարիների քաղաքական կյանքում
06.06.2024 | 13:41

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը եզակի երևույթ է մեր երկրի վերջին տարիների քաղաքական կյանքում։

Հատկանշվելով անձնական խարիզմայով, խորհրդավորությամբ, անկանխատեսելիությամբ և իռացիոնալությամբ՝ նրա առաջնորդը ոչ ավանդական մոտեցում է ցուցաբերում Շարժմանը, որը դուրս է գալիս ավանդական քաղաքական գործընթացի վերաբերյալ առկա կարծրատիպերի շրջանակից, ինչը, իր հերթին, առաջացնում է զգալի հանրային հետաքրքրություն և միևնույն ժամանակ մեծացնում է անհանգսստությունն իշխող վերնախավի ներկայացուցիչների մոտ։

Շարժման այս յուրահատկությունը թույլ է տալիս ձևակերպել հետևյալ մի քանի կարևոր հետևությունները.

1. Երկարաժամկետ ռազմավարություն: Ի հեճուկս բազմաթիվ հոռետեսների՝ այսպիսի շարժումը, այնուամենայնիվ, երկարաժամկետ գոյության ներուժ կարող է ունենալ, քանի որ դրա հիմնական նպատակը խորը հասարակական համախմբում առաջացնելն է, ինչպես նաև իշխող համակարգին մարտահրավեր նետելը՝ հասկանալու համար իր անելիքների անխուսափելիությունը:

2. Վերլուծական բարդություն: Առաջնորդի և, ընդհանուր առմամբ, շարժման բարդությունն ու անկանխատեսելիությունը նրա վերլուծությունը ու ապագա արդյունքային կանխատեսումը դարձնում է անսովոր, անիրական և ժամանակավրեպ խնդիր քաղտեխնոլոգների համար, քանի որ պահանջվում է նոր մոտեցումների մշակում և նոր տեխնոլոգիաների կիրառում:

3. Առաջնորդության անփոխարինելիություն: Բագրատ Սրբազանը, որպես առաջնորդ, բացառիկ է: Նրան այլ առաջնորդով (օրինակ՝ աշխարհիկ առաջնորդով) փոխարինելը հնարավոր չի թվում՝ առանց Շարժման միասնականությունն ու ուժը կորցնելու ռիսկի։ Այս առումով, Շարժումն ու նրա բովանդակությունը սերտորեն կապված են նրա հիմնադիր-առաջնորդի անձի հետ։

Ամփոփելով՝ համաժողովրդական այս շարժման արդիականությունն ու նշանակությունը պահպանելու և զարգացնելու համար անհրաժեշտ է հանրային ուշադրություն և ակտիվ մասնակցություն։ Միայն այս դեպքում է հնարավոր Շարժման և հասարակության, ինչպես նաև Շարժման ու հանրության և իշխող վերնախավի միջև «արդյունավետ երկխոսության» կայացում։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 2969

Մեկնաբանություններ