«Էրդողանը ռազմական հանցագործ է, որը սպանում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին և փորձում է մերժել Լիբանանից Իրանի հրահանգով հարձակված ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- գրել է X-ի իր միկրոբլոգում Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը: Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխան հայտարարության մեջ «անհարգալից» է որակել այս գրառումը, որը «կարող էր անել միայն ցեղասպանության մեջ մեղադրվող պետության պաշտոնյան»։               
 

Նեղության օրը

Նեղության օրը
10.06.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 10

Շնորհակալության պատարագ մատուցիր Ինձ

և վճարիր քո ուխտը Բարձրյալին և ապա կանչիր Ինձ քո նեղության օրը, և Ես պիտի ազատեմ քեզ:

Գովաբանել ու գոհություն հայտնել Ինձ և հարատև կատարել տրվածդ խոստումներն ու ուխտերը` նշանակում է դրամ պահ տալ Ինձ, որպեսզի կարողանաս վստահորեն վերցնել այն քո նեղության օրերին:

Երբեմն աշխարհը զարմանում է` տեսնելով, որ այն մարդը, ումից նման բան չէր սպասում, հանկարծ ու մեծ գումարների տեր է դարձել` բավարարելով և՛ իր, և՛ իր բարեկամների կարիքները, և դեռ միջոցներ էլ հատկացնելով` բարեգործական նպատակների համար: Սակայն աշխարհը չէր տեսել` ինչպես է այդ մարդը` արդար ու հավատարիմ աշխատանքով վաստակած` անհաշիվ մանր գումարներ դրել գանձարկղ:

Այդպես է նաև Իմ Արքայության մեջ:

Աշխարհը տեսնում է. որ հավատք ունեցող մարդը հանկարծ պահանջներ է ներկայացնում Ինձ ու ստանում Իմ ունեցվածքից: Աշխարհը կարծում է, թե մարդը կախարդական ուժ ունի: Իրականում բնավ էլ այդպես չէ:

Աշխարհը չի տեսնում, որ այդ մարդը` գոհության ու փառաբանության ձևի տակ` հարատևորեն ու հավատարմորեն վճարում էր շարունակ. և անվերջ կատարում իր խոստումներն ու ուխտերը:

Այսպես պիտի լինի նաև ձեզ համար, Իմ որդիներ:

«Օրհնության պատարագ ներկայացրու քո Աստծուն և կատարիր Բարձրյալին խոստացած քո ուխտը. և երբ նեղության ժամանակ Ինձ կանչես, Ես պիտի փրկեմ քեզ»:

Այս խոստումը իրապես վերաբերում է ծանր ու գորշ օրերին, երբ չկան անհրաժեշտ պայմաններ և քեզ կենսական ուժ տվող կռվաններ:

Երբ տեսնում ես` մեծ կամ արժեքավոր բաներ չես կարող անել, այդժամ կարող ես քո հավատարմության փոքրիկ գործերն ու խոսքերը ամբարել Իմ շտեմարաններում, որ պատրաստ մնան` քո մեծ պահանջների օրվա համար:

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ